Rate this item
(0 votes)

Արարատը ստուգողական հանդիպում կունենա կիպրական Էրմիսի հետ

Ինչպես հայտնում են ՀՀ ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար Երևանի<Արարատի> մամուլի ծառայությունից, հունվարի 16-ից Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ   Կիպրոսում ուսումնամարզական  հավաք անցկացնող  իրենց ակումբը հունվարի 23-ին ընկերական հանդիպում կունենա «Էրմիսի» հետ, որը Կիպրոսի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում  33 միավորով 3-4-րդ տեղերն է կիսում <Անորտոսիսի> հետ, ընդ որում 1խաղ պակաս է անցկացրել վերջինիցս: <Էրմիսն> ի դեպ, այսօր երկրի առաջնության հերթական ՝ 18-րդ տուրում արտագնա  խաղում ուժերն է չափելու <ԱԵԿ Կուկլիոնի> հետ:
Հիշեցնենք, որ «Արարատը» հանգրվանել է Լառնակայի Princess Beach Hotel 4-աստղանի հյուրանոցում և օրեկան 2մարզում է անցկացնում:Նկատենք նաև ,որ մինչև հուվարի 26-ը տևելիք այս հավաքի ընթացքում հնարավոր է <Արարատի> կազմը համալրվի նոր խաղացողներով:

2014 Armenian Soccer

back to top