Rate this item
(0 votes)

Սամվել Դարբինյանի Գիդի Փասանդը փորձում է շտկել իրավիճակը

Իրանի 1-ին խմբի առաջնության <Ա> ենթախմբի մրցաշարին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող Սպահանի <Գիդի Փասանդը> նոր տարում փոխնեփոխ  հաջողություններով է հանդես գալիս: 62-ամյա  հայ մասնագետի գլխավորած թիմը 2014-ին անցկացրած 4խաղերում  2հաղթանակ է տոնել  և 2պարտություն է կրել;
Երեկ, <ԳիդիՓասանդը> Սպահանում հերթական՝ 16-րդ տուրի շրջանակներում հյուրընկալել էր Յասուջի <Շահրդարին>և 2:1 հաշվով պարտության մատնելով  որոշ չափով շտկեց մրցաշարային գործերը: Դարբինյանի թիմն հիմա  վաստակած 23միավորով 5-6-րդ տեղերն  է կիսում Բանդար Աբասի<Շահրդարի>հետ:Հաջոևդ՝  17-րդ տուրում ՝ փետրվարի 2-ին Դարբինյանի թիմը  արտագնա խաղում կմրցի Մաշադի  <Փադիդեհի>հետ, որը 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

2014 Armenian Soccer

back to top