Rate this item
(0 votes)

Հարոյանն օգնեց Ռոստովին հաղթելու Հորդանանի ազգային հավաքականին


Արաբական Միացյալ Էմիրություններում ուսումնամարզական հավաք անցակցնող  ՌԴ- ի պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում  8-րդ տեղում ընթացող <Ռոստովը>,որի կազմում հունվարի 14-ից փորձաշրջան  է  անցնում ՀՀ ազգային հավաքականի  և Երևանի <Փյունիկի> 21-ամյա կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը,երեկ  այս  հավաքի  նախավերջին օրը Դուբայում      ստուգողական խաղում 3:2 հաշվով  կամային   հաղթանակ  տոնեց  բավական ուժեղ Հորդանանի ազգային հավաքականի  նկատմամբ:  Հիշեցնենք ,որ  այս ընտարանին միայն անցումային խաղերում  Բրազիլիայի աշխարհի առաջնության  եզրափակչի ուղեգիրը  զիջեց Ուրուգվայի ընտրանուն:
<Ռոստովում> փորձաշրջան անցնող Վարազդատ Հարոյանը փոխարինման է դուրս եկավ ընդմիջումից անմիջապես հետո, 2:2 հաշվի ժամանակ:  Նկատենք ,որ խաղին ակտիվորեն մասնակցած երիտասարդ հայ ֆուտբոլիստը   60-րդ րոպեին դեղին քարտ  ստացավ:<Ռոստովի> գլխավոր մարզիչ,45-ամյա չեռանագորցի մասնագետ   Միոդրագ Բոժովիչը փորձակվող նորեկների,,այդ թվում նաև  Հարոյանի  վերաբերյալ որոշում պետք է կայացնի այս հավաքից հետո:
Այսօր <Ռոստովն> ավարտեց Դուբայում  ընթացած հավաքը: Հայրենքիում կարճատև հանգիստից հետո,  Բոժովիչի սաները փետրվարի 1-ին կմեկնեն  Կիպրոս հաջորդ 2շաբաթյա  ուսումնամարզական հավաքին, որին ընթացքում  արդեն 4ստուգողական հանդիպում են  նախատեսում ունենալ:
Հիշեցնենք նաև ,որ Հարոյանը մասնակցել էր նաև <Ռոստովի> հունվարի 22-ի Ուզբեկստանի չեմպիոն <Բունյոդկորի> հետ  անցկացրած ստուգողական հանդիպմանը,  որը ավարտել էր 1:1 հաշվով:

2014 Armenian Soccer

back to top