Rate this item
(0 votes)

Արամ Հակոբյանը շուտով շարք կվերադառնա

ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացող, 33-ամյա հարձակվող Արամ Հակոբյանը ընթացիկ մրցաշրջանում ելույթ է  ունենում ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից, նորաստեղծ Մարտունու «Ալաշկերտում»: Մրցաշրջանի միջնամասում «Արարատից» «Ալաշկերտ» տեղափոխվեց նաեւ Արամի եղբայրը՝ ՀՀ ազգային հավաքականի մեկ այլ նախկին խաղացող՝ 31-ամյա հարձակվող Արա Հակոբյանը:

«Ալաշկերտի» վերջին 2 հանդիպումներին Արամ Հակոբյանը բացակայում էր: Մեր թղթակիցը նրան խնդրեց ներկայացնել բացակայության պատճառը, եւ տալ «Ալաշկերտի» ելույթների գնահատականը. «Սեպտեմբերի 25-ին մինչեւ 19 տարեկանների ՀՀ ընտրանու հետ ընկերական խաղում, ուր «Ալաշկերտը» հաղթեց 3:2 հաշվով, ծնկի վնասվածք էի ստացել, որի պատճառով ստիպված եղա բաց թողնել 2 հանդիպում: Արդեն ապաքինվում եմ, ու հույսով եմ հոկտեմբերի 29-ին 24-րդ տուրի «Արարատ-2»-ի հետ խաղին կկարողանամ մասնակցել: «Ալաշկերտը» վերջին 12 տուրերում պարտություն չի կրել (10 հաղթանակ, 2 ոչ-ոքի) ու կարծում եմ միանգամայն արժանիորեն է գլխավորում մրցաշարային աղյուսակը: Թիմը ներկայումս գտնվում  է  ֆունկցիոնալ հիանալի վիճակում: Իսկ ահա հունվարից կսկսի մտածել բարձրագույն խմբի առաջնությանը նախապատրաստվելու մասին, քանի որ հիմա արդեն մեկ ոտքով բարձրագույն խմբում է: Եղբորս՝ Արայի «Ալաշկերտ» գալուց հետո թիմի հարձակման գծի խաղը ավելի սուր ու համարձակ է դարձել»:

1-ին խմբի առաջնության ավարտին մնացել է 4 տուր: Դրանցից վերջինը կանցկացվի նոյեմբերի 19-ին՝ 27-րդ տուրի շրջանակներում «Ալաշկերտը» ուժերը կչափի «Բանանց-2»-ի հետ, իսկ առաջնության 4-րդ շրջանը կմեկնարկի 2013-ի մարտի 18-ին:

©2012 Armenian Soccer

back to top