Rate this item
(0 votes)

Դեբլեն եվս նախընտրեց վերադառնալ «Շիրակ»

ԱյսօրԱվանի ֆուտբոլի ակադեմիայում  երևանյան  ուսումնամարզական հավաքի վերջին օրը ՀՀ գործող չեմպիոն Գյումրիի «Շիրակին» է միացել առաջնության լավագույն ռմբարկու , 24-ամյա  իվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն:
Ինչպես հայտնում է  ակումբի մամուլի քարտուղար Աննա Թադևոսյանը, իվուարցի լեգիոնականը,ով  նոր տարում նախ փորձակվեց էր ղազախական«Ակտոբեում»,ապա դանիական ակումբներում, նախընտրել է կրկին  վերադանալ Հայաստան, ու փետրվարի 2-ին «Շիրակի» կազմում կմեկնի  ԱՄՆ , մասնակցելու փետրվարի 8-ի «Շիրակ»- «Լոս Անջելես Գելաքսի» միջազգային ընկերական  հանդիպմանը:
Հիշեցնենք ,որ 2013թ օգոստոսից մինչև դեկտեմբերի 1-ը Դեբլեն հանդես էր գալիս «Շիրակում» ու առաջնության առաջին հատվածում  Գյումրու  թիմի կազմում   մասնակցած  13խաղում դարձել էր 9գոլի հեղինակ:
Հավելենք նաև,որ այսօր, ԱՄՆ մեկնելուց 3օր առաջ ակումբի հետ 2տարվա պայմանագիր է կնքել նաև ՀՀ ազգային պաշտպան Հրայր Մկոյանը:

2014 Armenian Soccer

back to top