Rate this item
(0 votes)

«Շիրակն» ԱՄՆ է մեկնում 20 ֆուտբոլիստներով

Ինչպես հայտնում է Գյումրիի «Շիրակի» մամուլի  քարտուղար Աննա Թադևոսյանը, ՀՀ գործող չեմպիոն  «Շիրակն» այսօր Երևան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթով մեկնում է ԱՄՆ, որտեղ կանցկացնի մեկ շաբաթյա ուսումնամարզական հավաք: Հավաքի ավարտին  ՀՀ չեմպիոնը փետրվարի 8-ին, ժամը 18-ին,  միջազգային ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ առաջնության ամենահայտնի թիմերից մեկի՝ «Լոս Անջելես Գելաքսիի» հետ:
Վարդան Բիչախչյանի սաները ԱՄՆ են մեկնել  հետևյալ կազմով՝
Դարպասապահներ՝ Արթուր Հարությունյան, Նորայր Աբրահամյան
Պաշտպաններ՝ Հրայր Մկոյան, Կադիո Դիդյե Բորիս, Գևորգ Հովհաննիսյան, Դավիթ Մարիկյան, Աղվան Դավոյան, Արտյոմ Միքայելյան
Կիսապաշտպաններ՝ Կարեն Ալեքսանյան, Կարեն Մուրադյան, Տիգրան Դավթյան, Դավիթ Հակոբյան, Դամե Դիոպ, Կուասի Էբուե, Արման Ասլանյան, Էդվարդ Փանոսյան
Հարձակվողներ՝  Անդրանիկ Բարիկյան, Սերժ Դեբլե, Արամ Մուրադյան, Դավիթ Ղանդիլյան


2014 Armenian Soccer

back to top