Rate this item
(0 votes)

«Արարատը» պարտվեց նաև 3-րդ տեղի համար «Սպարտակի»հետ խաղում

Ինչպես հայտնում են Երևանի «Արարատի» մամուլի ծառյությունից, քիչ առաջ ավարտված խաղում Աբրահամ Խաշմանյանի սաները Albena Cup մրցաշարի երրորդ տեղի համար խաղում 0:1  պարտվել են  Բուլղարիայի Բ խմբի ընթացիկ առաջնությունում 14 թիմերի պայքարում  12-րդ հորիզոնականըզբաղեցնող  Վառնայի «Սպարտակին» : Հանդիպման  միակ՝ հաղթական գնդակը մրցակիցը խփեց 1-ին  խաղակեսի վերջնամասում՝41-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ խմբային փուլում «Արարատը» նախ հաղթեց «Սպարտակին» 1:0 հաշվով, այնուհետև զիջեց բուլղարական «Կալիակրային» նվազագույն հաշվով, իսկ վերջին տուրում ոչ-ոքի խաղաց բուլղարական «Ռակովսկիի» հետ (1:1): Մրցաշարի հաղթողի տիտղոսը կվիճարկեն «Կալիակրան» և «Ռակովսկին»:
«Արարատը» Երևան կվերադառնա փետրվարի 17-ին, իսկ մինչ այդ պլանավորել է անցկացնել ևս մեկ ընկերական հանդիպում:

2014 Armenian Soccer

back to top