Rate this item
(0 votes)

«Արարատը» հաղթանակով է ավարտում բուլղարական հավաքը

Փետրվարի 1-ից Բուլղարիայում գտնված ու այնտեղ«Ալբենա-2014»  մրցաշարին  մասնակցած  ՀՀ ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար Երևանի «Արարատի» ուսումնամարզական հավաքն ավարտվում է փետրվարի 17-ին:
Աբրահամ Խաշմանյանի սաները Երևան վերադառնալուց առաջ այսօր ստուգողական վերջին  հանդիպումն  անցկացրին Բուլղարիայի Բ խմբի ընթացիկ առաջնությունում  «Բանսկոյի»  և «Կալիակրայի»  հետ   3-5-րդ տեղերը կիսով «Դոբրուջայի»  հետ:  
Ինչպես  մեր թղթակցին հայտնեցին երևանյան  ակումբի մամուլի ծառայությունից,  Խաշմանյանի սաները հաղթանակով են ավարտել Բուլղարիայում ընթացած  իրենց հավաքի ավարտական խաղը ,  2:0 հաշվով պարտության մատնելով մրցակցին: «Արարատի» նիատելի  առավելությամբ ընթացած խաղում  գոլերի հեղինակներ են դարձել Արամ Բարեղամյանն ու Արսեն Բալաբելկյանը,որոնք աչքի են ընկել հանդիպման վերջնամասում՝80 և 85-րդ րոպեներին:
Նկատենք ,որ սա Խաշմանյանի սաների Բուլղարիայում անցկացրած արդեն 5-րդ հանդիպումն էր: Նախորդ չորս խաղերից  երկուսում արարատցիները պարտվեցին միևնույն 0:1 հաշվով  Բ խմբի մասնակիցներին  «Կալիակրային  ու Վառնայի «Սպարտակին»,   ոչ-ոք՝  1:1 խաղաց նույն Բ խմբի մեկ այլ  ներկայացուցիչի՝ «Ռակովսկիի»  հետ, ու 1:0 հաշվով հաղթեցին   Վառնայի «Սպարտակին»:  


2014 Armenian Soccer

back to top