Rate this item
(0 votes)

ՀՀ չեմպիոնը 2-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց Թուրքիայում

Անթալիայում  ուսումնամարզական հավաքը շարունակող   Գյումրիի «Շիրակն»  քիչ առաջ ավարտված ստուգողական  խաղում  ոչ-ոքի 1:1 է խաղացել Ուկրաինայի պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում  14-րդ տեղում ընթացող Զապարոժյեի «Մետալուրգի» հետ :
«Շիրակի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ չեմպիոնը ասպարեզ էր  դուրս եկել մեկնարկային  այսպիսի կազմով ՝ 
Արթուր Հարությունյան, Կարեն Ալեքսանյան, Գևորգ Հովհաննիսյան, Դիդյե Բորիս, Հրայր Մկոյան, Անդրանիկ Բարիկյան, Տիգրան Դավթյան, Կասի Էբուե, Դավիթ Հակոբյան, Դամ Դիոպ, Սերժ Դեբլե:
2-րդ  խաղակեսում փոխարինման են դուրս եկել Արամ Մուրադյանը,Էդվարդ  Փանոսյանը,  ԴավիթՄարիկյանն ու   Աղվան Դավոյանը:
Առաջին կեսից հետո հաշիվը  արդեն հավասար է  եղել՝ 1:1: Հաշիվը բացել էին ուկրաինացիները, սակայն «Շիրակի»  սենեգալցի  կիսապաշտպան Դամե  Դիոպը վերականգնել է հավասարակշռությունը: 2-րդ խաղակեսում  չնայած կողմերի գործադրած ջանքերին  նոր գոլեր չեն գրանցվել: Հիշեցնենք, որ սա «Շիրակի» երկրորդ ստուգողական հանդիպումն է Անթալիայի հավաքի ընթացքում և 2-րդ անընդմեջ ոչ-ոքին ՝1:1հաշվով :Ստուգողական 1-ին խաղում ևս Վարդան Բիչախչյանի սաները  ոչ-ոքի՝1:1 էին խաղացել նաև  Ղազախաստանի բարձրագույն խմբի ներկայացուցիչ  «Տարազի»  հետ:
Անթալյան հավաքի վերջին ՝ 3-րդ ստուգողական հանդիպումը ՀՀ չեմպիոնը անցկացնելու է փետրվարի 22-ին, որի ընթացքում մրցելու է Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնության նորեկ «Կայսարի» հետ:


2014 Armenian Soccer

back to top