Rate this item
(0 votes)

«Արարատի» կազմը ազգային հավաքականի ևս մեկ խաղացող է համալրում

Ինչպես հայտնում են ՀՀ ընթացիկ առաջնության   միանձնյա առաջատար Երևանի «Արարատի»  մամուլի ծառայությունից,  այսօր  երևանյան ակումբը նոր համալրում է ստացել:  Մոլդովայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Պաշչենկոն տեղափոխվել է  Երևանի «Արարատ»: 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2014-ի օգոստոսի 1-ը:
Պաշչենկոյի վերջին ակումբը Մոլդավայի չեմպիոն ՝Տիրասպոլի  «Շերիֆն» էր: Մոլդովայի առաջատար ակումբի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 47 հանդիպում և խփել է 12 գոլ:

Պաշչենկոն ֆուտբոլի Մոլդովայի ֆեդերացիայի վարկածով ճանաչվել է 2012/2013 մրցաշրջանի առաջնության լավագույն կիսապաշտպան:
Պաշչենկոն նախկինում հանդես է եկել նաև մոլդովական «Ռապիդ», «Տիրասպոլ», «Տիլիգուլ-Տիրաս» և «Դինամո» ակումբներում:  Մոլդովացի փորձառու կիսապաշտպանը 10 հանդիպում է անցկացրել  նաև իր երկրի ազգային հավաքականի կազմում:
Վերջին օրերին Բուլղարիայից   վերդառնալուց հետո  սա «Արարատի»արդեն 3-րդ ձեռքբերումն  է: Մինչ այդ երեկ  երևանյան ակումբի հետ պայմանագիր էր կնքել 30-ամյա էստոնացի կիսապաշտպան Ալեքսանդր Դուբոկինը,իսկ նախօրեին էլ  Բոսնիայի ազգային և երիտասարդական հավաքականներում հանդես եկած  27-ամյա պաշտպան Կենան Ցեյվանովիչը: Հավելենք նաև ,որ հունվարի 30-ին էլ«Արարատի» կազմը համալրել էր Լատվիայի հավաքականի նախկին կիսապաշտպան , 29-ամյա Անդրեյ Պերեպլյոտկինը:

2014 Armenian Soccer

back to top