Rate this item
(0 votes)

«Միկան» ոչ-ոքի խաղաց նաև շվեդական «Գեֆլեի» հետ

Ինչպես հայտնում  են ՀՀ փոխչեմպիոն Երևանի « Միկայի»    մամուլի ծառայությունից , կիպրոսյան ուսումնամարզական հավաքի վերջին ստուգողական խաղում  «Միկան»   այսօր ոչ-ոքի 1:1 nավարտեց հանդիպումը Շվեդիայի բարձրագույն խմբի ներկայացուցիչ “«Գեֆլեի» հետ:
« Միկան»    ասպարեզ դուրս եկավ այն նույն կազմով, որով խաղացել էր շվեդական մյուս թիմի՝   « Համարբյուի»հետ: Առաջին 20 րոպեներին Հայաստանի փոխչեմպիոնը տարածքային եւ խաղային առավելություն ուներ, սակայն գոլային պահերն այդքան էլ հարուստ չէին: Առաջին կեսի վերջնամասն անցավ շվեդների առավելությամբ, որոնք օգագործելով իրենց ատլետիկ տվյալները, սկսեցին մեծ ճնշում գործադրել: Ընդմիջումից հաշված րոպեներ առաջ «Միկայի»   դարպասին մրցավարը 11-մետրանոց նշանակեց: «Գեֆլեի» ֆուտբոլիստները պատրաստվում էին անկյունայինց խաղարկել գնդակը, սակայն մրցավարը սուլեց եւ ազդարարեց, որ «Միկայի»    ֆուտբոլիստը քաշել է մրցակցի մարզաշապիկից եւ ցույց տվեց 11-մետրանոցի նշակետը: Շվեդներն առիթը բաց չթողեցին եւ հստակ իրացնելով 11-մետրանոցը, առաջ անցան հաշվի մեջ: 
Երկրորդ խաղակեսն ամբողջությամբ անցավ»  «Միկայի»    առավելությամբ: Արամ Ոսկանյանի թիմն անդադրում գրոհում էր, խաղադաշտ էր դուրս եկել նաեւ թիմում փորձաշրջան անցնող նիգերիացի Օլաջիդե Վիլյամսը: 73-րդ րոպեին “Միկայի” «Միկայի»     երկարաշունչ գրոհներն իրենց պտուղը տվեցին: Անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Վարդգես Սաթումյանը, որը ընթացքից գնդակը մխրճեց դարպասի վերին աջ անկյունը: Մինչեւ խաղավերջ «Միկան»    մի քանի լավ առիթներ ուներ, սակայն հաշիվը չփոխվեց՝ 1:1: 
«Միկան»    խաղաց  հետեւյալ կազմով
. Գեւորգ Կասպարով (Գոռ Էլյազյան, 66), Գեւորգ Պողոսյան (Գոռ Պողոսյան, 66), Անդրանիկ Ոսկանյան, Ալեքս Էնրիկե դա Սիլվա, Վարդան Մովսիսյան (Աշոտ Կարապետյան, 75), Արմեն Պետրոսյան (Ալիկ Առաքելյան, 75), Սարգիս Կարապետյան (Արթուր Ադամյան, 70), Վարդգես Սաթումյան, Տիգրան Բարսեղյան (Արման Հակոբյան, 80), Ռաֆայել Ղազարյան (Օլաջիդե Ահմեդ Վիլյամս, 46), Ջերեմիա Ջոն (Հայկ Ոսկանյան, 87):

2014 Armenian Soccer

back to top