Rate this item
(0 votes)

ՀՀ երիտասարդական հավաքականի կիսապաշտպանը «Զենիթին» փրկում է պարտությունից

Անթալիայում ուսումնամարզական հավաք  անցկացնող Սանկտ Պետերբուրգի  «Զենիթի» երիտասարդական թիմը երեկ, ստուգողական խաղում ուժերը չափեց մինչև 19 տարեկանների Ուզբեկստանի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: «Զենիթի» կազմում գոլի հեղինակ դարձավ ՀՀ երիտասարդական հավաքականի  կիսապաշտպան, 18-ամյա Արտյոմ Սիմոնյանը:  2 –րդ խաղակեսում թիմակցից ` Գասիլինից ստանալով լավ փոխանցում`  Սիմոնյանը շրջանցեց դարպասապահին, սակայն վերջինս վայր գցեց Արտյոմին: Իր  վաստակած 11 մետրանոցը հստակ իրացեց տուժողը՝   հայ ֆուտբոլիստը,ով փրկեց իր թիմին պարտությունից: Սա «Զենիթի»երիտասադկան թիմի   ստուգողական վերջին հանդիպումն էր: «Զենիթի» երիտասարդական թիմը մարտի 8-ին ՌԴ-ի երիտասարդական  առաջնության վերսկսումից հետո   հերթական հանդիպումը կանցկացնի «Տոմի» հետ:

2014 Armenian Soccer

back to top