Rate this item
(0 votes)

ԲԱՏԷ-ի կիսապաշտպանը համարեց «Արարատի» կազմը

Ինչպես հայտնում են ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ  առաջնության  առաջատար Երևանի «Արարատի»  մամուլի ծառայությունից,   23-ամյա բելառուս կիսապաշտպան Էդուարդ Չուդնովսկին դարձել է  երևանյան ակումբի հերթական ձեռքբերումը:
Չուդնովսկին հանդիսանում էր Բորիսովի ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ, սակայն վարձավճարով հանդես էր գալիս տեղի «Դնեպր», «Վոլնա» և «Բելտրանսգազ» թիմերում:
Երիտասարդ  այս  կիսապաշտպանը հանդես է եկել Բելառուսի մինչև 17 և 19 տարեկանների պատանեկան հավաքականներում, ինչպես նաև 3 հանդիպում է անցկացրել իր երկրի երիտասարդական հավաքականի կազմում:

2014 Armenian Soccer

back to top