Rate this item
(0 votes)

Յուրա Մովսիսյանը մարզաշապիկ նվիրեց … Սիմոնյանին

ՀՀ  ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը այսօր մարդասիրակակ հրաշալի քայլ է կատարել: Նա  շնորհավորել է  հիվադանոցում գտնվող  երիտասարդ ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանին՝ ծննդյան առթիվ և իր մարզաշապիկն է նվիրել  19-ամյակը բոլորած խաղացողին։Այս մասին հայտնում է ռուսական «Սպարտակի» «Чемпионат.com» կայքը:Ներկայումս Մովսիսյանը «Սպարտակի»կազմում ուսումնամարզական հավաքի է Իսպանիայում: Նրա նվեր մոսկովյան ակումբի ներկայացուցիչները փոխանցել էլ են «Чемпионат.com»-ի խմբագրություն ,որտեղից այն կհանձնվի հասցեատիրոջը: 
«Ապաքինվիր արագ: Լավագույն մաղթանքներով»,- մարզաշապիկի վրա գրել է Յուրա Մովսիսյանը :
Նշենք, որ Գրիշա Սիմոնյանի մոտ ուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել և նրան  վիրահատության հարցում օգնելու   նպատակով հանգանակվել է և  այս պահին նրա հաշվեհամարին փոխանցված է արդեն  1 461 000  հազար ռուսական ռուբլի։Սակայն նրա վիրահատության համար  անհարժեշտ է 5 միլիոն ռուբլի։

2014 Armenian Soccer

back to top