Rate this item
(0 votes)

Սուրեն Չախալյան. «Մեր հաղթանակը օրինաչափ էր»

Երեկ, ՀՀ բարձրագույն  խմբի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում «Արարատի» նկատմամբ 1:0 հաշվով դժվարին հաղթանակ տոնելուց հետո ՀՀ փոխչեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հետխաղյա մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իր թիմի հաղթանակը օրինաչափ էր.

- Խաղից առաջ տղաներին զգուշացրել էինք, որ ծանր մրցակցություն է  սպասվում, քանի որ «Արարատը» վերջին 3 հանդիպումներում հաղթել էր, գտնվում էր վերելքում, հետո թիմում մարզիչ էր փոխվել, մոտիվացիան բարձր էր, ու ինչպես ասում են ախորժակը ուտելուց է բացվում: Եվ իրոք, մեր սպասված խաղը ստացվեց: 1-ին խաղակեսում այնքան էլ հաջող չխաղացինք, գնդակի վերահսկումը չէր հաջողվում մեր ձեռքում պահել, հաճախակի կորցնում էինք գնդակը: Սակայն 2-րդ խաղակեսում մեր տղաները ավելացրին, թիմային խաղը կարգավորվեց ու այս առումով մեր հաղթանակը օրինաչափ եմ համարում: Տղաները հստակ կատարեցին իրենց հանձնարարությունները, մրցակցի համեմատ ավելի շատ պահեր ստեղծեցին, որոնցից մեկն էլ արդյունավետ իրացնելով հաղթեցինք: Հաջորդ չորեքշաբթի՝ նոյմեբերի 7-ին Կապանում «Գանձասարի» հետ խաղում մեզ կրկին լուրջ փորձություն է սպասում: Շատ լավ պատկերացնում ենք նաեւ այդ սկզբունքային հանդիպման կարեւորությունը, կաշխատենք հնարավորինս արագ վերականգնել տղաներին, որպեսզի հաջողությամբ կարողանան պայքարել: Ինչ վերաբերում է Արթուր Յուսպաշյանի բացակայությանը, ապա նա երեկ, մարզման ժամանակ մկանային վնասվածք է ստացել, որի ապաքինման համար սովորաբար 10 օրէ  պահանջվում, թեպետ օրգանիզմից կախված չի բացառվում, որ  ավելի շուտ վերականգնվի:



©2012 Armenian Soccer

back to top