Rate this item
(0 votes)

Ի՞նչ անակնկալներ կարող են մատուցել «Արարատն» ու «Գանձասարը» նոր գլխավոր մարզիչների ղեկավարությամբ

Այսօր  կայանալիք  ՀՀ բարձրագույն խմբի առաջնության  28-րդտուրի   հանդիպումներից առանձակի հետաքրքրություն է ներկայացնում  երեկոյան  ժամը 19-ին «Հրազդան մարզադաշտում տեղի ունենալիք «Արարատ» - «Փյունիկ»  մրցավեճը ,քանի որ «Արարատը»   առաջին անգամ  հանդես է գալու  նոր  մարզչի ՝ գլխավոր    մարզչի ժամանակավոր պաշտոնակատար  Արկադի Չիլինգարյանի ղեկավարությամբ:  Չնայած այդ հանգամանքին բուքմեյքերները  այս խաղում փոքր ինչ ավելի  նախընտրելի են համար «Արարատի»  հաղթանակի հասնելու  հնարավորությանը, որը  գնահատվել է 2,2, Սարգիս Հովսեփյանի  սաներինը  ՝ 2,95 ,իսկ ոչ-ոքին էլ  ստացել է 3,2 գործակիցը:
«Արարատին»  կրնկակող հետապանդող «Բանանցը»    «Ալաշկերտի»  հետ  այսօրվա խաղում դիտարկվում է բացահայտ ֆավորիտ : Ժոլտ  Հոռնյակի թիմի հաղթանակի հասնելու հավանակունությունը 1,5 , Արմեն  Գյուլբուդաղյանցի սաներինը՝ 5,85 , իսկ  ոչ-ոքին էլ ստացել է 3,83գորցակիցը:
Մրցաշարային  աղյուսակի մերձակա հարևաններ՝3 և 4-րդ տեղերը զբաղեցնող  «Միկայի»  և «Շիրակի»   Գյումրիում տեղի ունենալիք խաղում բուքմեյքերները մի փոքր ավելի բարձր են գնահատել տանտերերի հաջողության  հասնելու   հնարավորությունը: Բիչախչյանի ղեկավարած թիմի հաղթանակի հասնելու  հավանականությունը 2,25, Արամ  Ոսկանյանի սաներինը՝ 2,87,  իսկ ոչ-ոքին էլ  3,4 գործակիցն է ստացել:
Աբովյանում տեղի ունենալիք  «ՈՒլիս»  – «Գանձասար»   մրցամարտում էլ Կապանի թիմը  բուքմեյքերների կողմից   այս խաղում ակնհայտ ֆավորիտ է  դիտարկվում:   Նորանշանակ գլխավոր մարզչի ՝ ,52-ամյա ուկրաինացի մասնագետ Սերգեյ Պուչկովի ղեկավարությամբ անդրանիկ հանդիպումն  անցկացնող «Գանձասարի»     հաղթանակի հասնելու   հնարավորությունը գնահատվել են 1,57 , ՀՀ նախկին չեմպիոն «ՈՒլիսինը» ՝ 5,85 ,իսկ ոչ-ոքին էլ ստացել է 3,83 գործակիցը:

2014 Armenian Soccer

back to top