Rate this item
(0 votes)

Տեղ կմնա արդյո՞ք «Արարատին» մրցանակակիրների եռյակում

ՀՀ բարձրագույն խմբի  22-րդ առաջնությունը ,որ ֆուտբոլային յուրատեսակ մարաթոն էր հիշեցնում այսօր  մոտեցել է ավարտին: Կայանալու են  ստուգատեսի վերջին 4հանդիպումները, որոնց արդյունքներով հայտնի կդառնան արծաթե և բրոնզե մեդալակիրները  ,ու նաև այն 2թիմերը ,որոնք ՀՀ գավաթակիր «Փյունիկի»  հետ Հայաստանը կներկայսցնեն  Եվրոալիգայի խաղարկությունում:    
Երևանի «Հրազդան» մարզադաշտում անցկացվելիք «Արարատ»- «Շիրակ»   խաղում  բուքմեյքերները  չեն հավատում ,որ «Արարատը Երևանում կարող է հաղթել «Շիրակին: Գյումրերցիների Երևանում հաղթելու հնարավորությունը գնահատվել է  2,25, Արկադի Չիլինգարյանի  գլխավորած «Արարատինը»՝2,87 ,իսկ ոչ-ոքին   էլ ստացել է ՝3,4 գործակից:
Մրցանակային տեղերի   բաշխման գործում  սկզբունքային նշանակություն ունեցող օրվա մյուս՝  «Բանանց»- «Միկա»  խաղում  բուքմեյքերները հակված են հավատալու Հայասատանի նորընծա չեմպիոն՝ «Բանանցի»  հաջողությանը :Հոռնյակի սաների այս խաղում հաղթելու հավանականությունը գնահատվել է 2,25 ,  նրա  նախկին գործընկեր ՝ Արամ Ոսկանյանի ղեկավարած «Միկայինը»՝  2,87,իսկ ոչ- ոքին էլ ստացել է 3,4 գործակիցը:
ՀՀ նախկին չեմպիոն՝ «ՈՒլիսի»  և ՀՀ  գավաթակիր «Փյունիկի» Աբովյանում կայանալիք մրցավեճում էլ բուքմեյքերները գլխավորած «Փյունիկի» հնարավորություններին  են   նախապատվություն տալիս: « Սարգիս Հովսեփայանիթիմի  հաղթելու  հնարավորությունը գնահատվել է 2,1 ,Կարեն Բարսեղյանի ղեկավարած «Ուլիսինը» ՝ 3.2, իսկ որ-ոքին էլ ստացել է 3.2գործակից:
Իսկ ահա Աշտարակում տեղի ունենալիք  «Ալաշկերտ» – «Գանձասար»  խաղում   գերադասելի են համարվել Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարած  ալաշկերտցիների հաջողությունը,որը նրանց  համար կապահովի նախավերջին ՝7-րդ տեղը: Այս խաղում «Ալաշկետի» հաղթելու հավանակությունը գնահատվել է 2,4 ,  «Ուլիսինը»՝ 2,7 , իսկ ոչ-ոքինէլ ստացել է 3,4գործակից:

2014 Armenian Soccer

back to top