Rate this item
(0 votes)

ՀՀ ընտրանին մարզվեց Վիսբադենի «Բրիտա Արենա» մարզադաշտում

Ավարտին է մոտենում Գերմանիայում ընթացող  ՀՀ ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքը:
Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, երեկ՝ հունիսի 4-ի երեկոյան մեր ընտրանին իր հերթական մարզումը անցկացրեց Վիսբադեն քաղաքի «Բրիտա Արենա» մարզադաշտում: Այսօր ՝ հունիսի 5-ին, ժամը 16.15-ին, Մայնցի «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա ՀՀ ազգային ընտրանու  գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը: Ժամը 17-ին կսկսվի ՀՀ ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար:    Հիշեցնենք ,որ վաղը՝  հունիսի 6-ին, ժամը 20.45-ին «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա Գերմանիա-Հայաստան բարեգործական-ընկերական հանդիպումը:

2014 Armenian Soccer

back to top