Rate this item
(0 votes)

«Շիրակ-2000»-ն անհաջող մեկնարկեց «Մեսխեթի ֆուտբոլ ֆեստիվալ»մրցաշարում

Ինչպես հայտնել էինք Գյումրիի «Շիրակի» պատանեկան թիմերից՝ «Շիրակ-2000»- ը  նախօրեին մեկնել էր Վրաստան մասնակցելու ֆուտբոլի պատանեկան միջազգային մրցաշարի: «Շիրակի» մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ   հունիսի 4-7-ը վրացական Ախլցխե քաղաքում ընթանալու է «Մեսխեթի ֆուտբոլ ֆեստիվալ» մրջազգային մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և  Ադրբեջանի 16 թիմեր: Հայաստանը ներկայացված է երկու թիմով՝ «Շիրակ-2000»-ն և «Երևան»: Ըստ մրցաշարի կանոնակարգի բոլոր պատանիները պետք է ծնված լինեն 2000թ. հունվարի 1-ից հետո:
Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Վրաստանի սպրոտի և երիտասարդության նախարար Լևան Կիպիանին:
Ստուգատեսի բացման արարողությունից հետո «Շիրակ-2000»-ն անցակցրեց առաջին հանդիպումն և ուժերը չափեց Վրաստանը ներկայացնող Լագոդեխի քաղաքի պատանեկան թիմի հետ:   Ցավոք , Գյումրիի թիմը խաղի վերջին րոպեին գոլ բաց թողեց  և նվազագույն ՝0:1հաշվով զիջեց մրցակցին:

2014 Armenian Soccer

back to top