Rate this item
(0 votes)

Վարուժան Սուքիասյանն ու Աբրահամ Խաշմանյանը ղեկավար պաշտոններ են ստանձնել «Ալաշկետում»

Հանրապետության ճանաչված ֆուտբոլային երկու մասնագետներ՝ Վարուժան Սուքիասյանը և Աբրահամ Խաշմանյանը համալրել են  «Ալաշկերտ» ակումբի ղեկավարությունը։
ՀՀ ազգային և  երիտասարդական  հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը կզբաղեցնի ակումբի փոխնախագահի պաշտոնը, իսկ   ներկայիս ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ ,  Երևանի  «Արարատի»  նախկին  գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է ակումբի գործադիր տնօրեն։   Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
Ակումբի գլխավոր թիմն այս օրերին գտնվում է արձակուրդի մեջ և նախապատրաստությունը նոր մրցաշրջանին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ կսկսի հունիսի 16-ից։ Հիշեցնենք ,որ  Գյուլբուդաղյանցը  ևս Հայաստանի ազգային,   երիտասարդական և պատանեկան   հավաքականները գլխավորելու  մեծ  փորձ ունի:

2014 Armenian Soccer

back to top