Rate this item
(0 votes)

«Ալաշկերտն» իր առաջին մարզումները կանցկացնի Երևանի «Ալաշկերտ» մարզադաշտում

ՀՀ բարձրագույն  խմբի  23-րդ առաջնության նախապատրստաությունը «Ալշակերտը»  գլխավոր մարզչի Արմեն Գյուլբուդաղյանցի  ղեկավարությամբ կսկսի հունիսի 16-ից  Երևանում: Ինչպես հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից  պարապմունքները, որոնք կշարունակվեն մինչև հունիսի 22-ը, ալաշկերտցիները կանցկացնեն Երևանի   «Ալաշկերտ»   (նախկին «Նաիրի»)  մարզադաշտում։
Մինչ առաջնության մեկնարկն ակումբի ղեկավարությունը երեք ուսումնամարզական հավաք է նախատեսել գլխավոր թիմի համար։ Դրանցից առաջինը տեղի կունենա Հանքավանում հունիսի 24-ից հուլիսի 4-ը։ Հատկանշական է, որ հանքավանյան հավաքը «Ալաշկերտը»  կավարտի Իրանի իսլամական հանրապետության չեմպիոնի՝ Խուզեստանի «Ֆուլադը»  հետ  ընկերական խաղով։ Վերջինս հունիսի 30-ից  Երևանում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում10-օրյա ուսումնամարազկան  հավաք պետք է անցկացնի և հենց այդտեղ էլ նախատեսված է անցկացնել ստուգողական հանդիպումը։
Երկրորդ հավաքն  «Ալաշկերտը»  կանցկացնի Թուրքիայում՝ հուլիսի 7-17-ը։ Այս անգամ ալաշկերտցիները կհանգրվանեն Անթալիայի հանրահայտ Սպարտա-Դավրազ մարզական կենտրոնում, որտեղ կլիմայական պայմանները բավական բարենպաստ են, և, որպես կանոն, Թուրքիայի առաջատար թիմերը հենց այստեղ են կազմակերպում իրենց նախապատրաստական մարզումները։

2014 Armenian Soccer

back to top