Rate this item
(0 votes)

Իրանի չեմպիոնը նախատեսում է 3 ընկերական հանդիպում ունենալ Երևանում

Իրանական լրատվամիջոցների,  և  մասնավորպես khabarfarsi.com կայքի հազորդման     Իրանի բարձրագույն խմբի առաջնության 2013-14 մրցաշրջանի չեմպիոն Խուզեստանի «Ֆուլադը» հունիսի 30-ին 10 օրով նախատեսում է  ուսումնամարզական հավաք անցկացնել Երևանում՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը պլանավորել են ,որ «Ֆուլադը»հավաքի ընթացքում երեք ընկերական հանդիպում  անցկացնի հայաստանյան ակումբների հետ:
Նշենք  որ, ինչպես  արդեն տեղեկացրել են  «Ալշակերտի» մամուլի ծառայությունից, դրանցից մեկում  Իրանի գործող չեմպիոնը  ուժերը չափելու է հենց «Ալաշկերտի» հետ:
Իրանական այս ակումբի պատասխանատու Հոսեյն Էբն Ղասեմը հայտնում է, որ երևանյան ուսումնամարզական հավաքից բացի նախատեսում են  նաև հունիսի 21-ից հավաք անցկացնել  Իրանի  Քարաջ քաղաքում:

2014 Armenian Soccer

back to top