Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում տեղի ունեցավ ՀՀ 1-ին խմբի առաջնության պաշտոնական վերջին հանդիպումը: «Ալաշկերտ-2»-ը մրցակցեց «Արարատ-2»ի հետ։Այն այս թիմերի 35-րդ տուրի հունիսի 10-ից հետաձգված հանդիպումն էր: Մրցաշարային առումով այս խաղը ոչինչ չէր որոշում՝ «Ալաշկերտ-2»-ն արդեն ապահովել էր 2-րդ հորիզոնականը, իսկ «Արարատ-2»-ը՝ 3-րդը:
Մրցանակակիրների հանդիպումը այնքան էլ դիտարժան չստացվեց, չնայած հարուստ էր իրադարձություններով։
Մասնավորապես, կարմիր քարտ ստացավ «Ալաշկերտ-2»-ի դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանը, այդ դրվագում նշանակված 11 մետրանոցը չիրացրեց արարատցի Արայիկ Մկրտչյանը, ալաշկերտցի Բենիկ Հովհաննիսյանի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական ձողափայտին:
Այս խաղը 2:0 հաշվով շահեց «Արարատ-2»-ը։ 26-րդ րոպեին ինքնագոլ (Արթուր Սահակյան) արձանագրվեց և արարատցիներն առաջ անցան, իսկ վերջնահաշիվը հաստատեց Ռոման Հովհաննիսյանը, ով 85-րդ րոպեին մեն մենակ մնաց փոխարինման մտած դարպասապահ Բաբկեն Գրիգորյանի հետ և հանգիստ խփեց երկրորդ գնդակը՝ 2։0։
Չնայած տոնած հաղթանակին Տիգրան Եսայանի ղեկավարությմաբ ելույթ ունեցած«Արարատ-2»-ը չկարողացավ շրջանցել 2-րդ հորիզոնականը զբաղեցրած «Ալաշկերտ-2»-ին ,որը հանդես էր գալիս Սամվել Պողոսյանի գլխավորությամբ:
2014 Armenian Soccer
Clubs
- Premier League 2019-20
- Premier League 2018-19
- Premier League 2017-18
- Premier League 2016-17
- Premier League 2015-16
- Premier League 2014-15
- Premier League 2013-14
- Premier League 2012-13
- Premier League 2011
- Premier League 2010
- Premier League 2009
- Premier League 2008
- Premier League 2007
- Premier League 2006
- First League 2019-20
- First League 2012-13
- National Cup
- Euro Cups
- Friendlies
Players
- Armenians Abroad 2019
- Armenians Abroad 2018
- Armenians Abroad 2017
- Armenians Abroad 2016
- Armenians Abroad 2015
- Armenians Abroad 2014
- Armenians Abroad 2013
- Armenians Abroad 2012
- Armenians Abroad 2011
- Armenians Abroad 2010
- Armenians Abroad 2009
- Armenians Abroad 2008
- Armenians Abroad 2007
- Armenians Abroad 2006