Rate this item
(0 votes)

Առաջին արգելքը հաղթահարելու դեպքում «Շիրակին» համեմատաբար ավելի հեշտ մրցակից է սպասում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Եվրոլիգայի 2014/15թթ. խաղարկության որակավորման առաջին  երկու  փուլերի վիճակահանությունը:

Ինչպես այդեն  հայտնել ենք  1-ին փուլում  Հայաստանի փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակն» ուժերը կչափի  Ղազախստանի գավաթակիր  Կարագանդայի «Շախտյորի» հետ:

Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 3-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում, իսկ  պատասխան խաղը ՝ Կարագանդայում, հուլիսի 10-ին:

«Շիրակն»  որակավորման 1-ին փուլում հաղթահարելու  դեպքում կունենա այսպիսի մրցակից՝

«Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ)/«Ատլանտաս» (Լիտվա)-«Շիրակ» (Հայաստան)/«Շախտյոր» (Ղազախստան)

Որակավորման  2-րդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 17-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 23-ին:

2014 Armenian Soccer

back to top