Rate this item
(0 votes)

ՀՀ փոխչեմպիոնը «Կրասնոդարի» հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել

Հունիսի 22-ին Հայաստանի փոխչեմպիոն  Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը և  ՌԴ-ի պրեմիեր  լիգայի առաջնության մասնակից «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը ստորագրեցին համագործակցության պայմանագիր: Այս մասին  հայտնում է «Շիրակի» մամուլի քարտուղար Աննա Թադևոսյանը:
Հունիսի 22-ին  Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը հյուրընկավել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Վլադիմիր Խաշիգին:  Հիշեցնենք ,որ այս ակումբի սեփականատեր, հիմադիրն ու նախագահը  46-ամյա   հայազգի  հայտնի  գործարար Սերգեյ Գալիցկին (Հարությունյանն) է:
Համագործակցության շրջանակներում կիրականացվեն տարբեր մակարդակի փորձի փոխանակումներ, կանցկացվեն ընկերական հանդիպումներ հիմնական և պատանեկան թիմերի միջև: Համագործակցությունը նախատեում է նաև մի շարք այլ կետեր: Այս համագործակցության վառ ապացույց է «Կրասնոդարի» ակադեմիայի երկու երիտասարդ ֆուտբոլիստների տեղափոխությունը «Շիրակ»: Անդրեյ Գամալյանը և Վսեվոլոդ Երմակովը հանդես կգան հայկական ակումբում վարձավճարով: Նաև ընթացքի մեջ է «Շիրակի» պատանի ֆուտբոլիստի տեղափոխությունոը Կրասնոդար: Տվյալ համագործակցությունը իրականացվում է Football Friends գործակալության աջակցությամբ:

2014 Armenian Soccer

back to top