Rate this item
(0 votes)

«Շիրակի» կազմը համալրեցին աֆրիկացվի 3 լեգիոներներ

Եվրոլիգայի խաղարկության որակավորման 1-ին փուլի   Ղազախստանի գավաթակիր Կարագանդայի «Շախտյորի» հետ   հուլիսի  3-ին և 10-ին անցկացնելիք  հանդիպումներից առաջ ՀՀ փոխչեմպիոն   Գյումրիի«Շիրակը»   պայմանագրեր է  կնքել  աֆրիկացի 3 ֆուտբոլիստների(2իվուարցի և 1 գանացի)  հետ:Այս մասին մեր թղթակցին հայտնեց «Շիրակի»   մամուլի քարտուղար Աննա Թադևոսյանը:
Գանացի կենտրոնական պաշտպան, 24-ամյա Էդվարդ Կպոդոյի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով և կգործի մինչև 2015թ. հուլիսի 31-ը: Կպոդոյի վերջին ակումբը եղել է ՌԴ-ի 1-ին խմբի առաջնույանմ մասնակից  Յարոսլավլի «Շիննիկը»:   
Իվուարցի կենտրոնական պաշտպան. 19-ամյա Ստիվ Անոմայի պայմանագիրը նախատեսված է երեք տարով և կգործի մինչև 2017թ. հուլիսի 31-ը: Անոման «ԱՍՖԱ »ակադեմիայի սան է:  
Իվուարցի հարձակվողական ոճի կիսապաշտպան, 20-ամյա Դրիսա Դիարասուբայի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով: Դրիսան «Ակադեմիա Իվուարից » վարձավճարով է տեղափոխվել «Շիրակ»:

2014 Armenian Socce

back to top