Rate this item
(0 votes)

«Շիննիկից»հայազգի հարձակվողը տեղափոխվել է… «Արսենալը»

ՌԴ 1-ին խմբի  առաջնության մասնակից Յարոսլավլի «Շիննիկի» 25-ամյա հարձակվողԱրթուր Մալոյանը տեղափոխվել է Տուլայի «Արսենալ»:Այս մասին հաղորդում է Ռուսասատանի պրեմիեր լիգայի առաջնության նորեկ՝«Արսենալի» պաշտոնական կայքը:
«Արսենալը» ֆուտբոլիստին վարձակալել է 1 տարի ժամկետով: Նոր թիմում Մալոյանը հանդես կգա 38 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ  հայազգի այս  հարձակվողը, ով Մոսկվայի«Սպարտակի»սանն է ,ժամանակին  մերժել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու  հրավերը՝  նախընտրելով ելույթ ունենալ  Ռուսաստանի երիտասարդական հավաքականում,քանի որ  հույս ուներ  ընդգրկվելու  այդ երկրի ազգային հավաքականում:Նա նախկինում հանդես է եկել  նաև Մոսկվայի «Սպարտակի», «Անժիի», «Ուրալի», Բրյանսկի «Դինամոյի» և «Շիննիկի» կազմերում:

2014 Armenian Soccer

back to top