Rate this item
(0 votes)

Յուրա Մովսիսյանը կկարողանա 2 ամիս շարք վերադառնալ

ՌԴ-ի պրեմիեր լիգայի  առաջնության  մասնակից Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը  հաղորդագրություն է տարածել ակումբի և  ՀՀ ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի առողջական վիճակի մասին: Հաղորդագրությունում ասվում է, որ  Իտալիայում անցկացված  լրացուցիչ բուժզննումից հետո պարզվել է, որ Մովսիսյանի վերականգնման համար կպահանջվի մոտ երկու ամիս:   
«Այսօր Հռոմում «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ենթարկվել է աջ ծնկային հոդի արթրոսկոպիկ վերաստուգման ՝ հոդի կապսուլայի արտաքին հատվածի պլաստիկ միջամտությամբ: Հարձակվողի վերականգնման մոտավոր ժամանակահտվածն է երկու ամիս»,- նշված է «Սպարտակի» հայտարարության մեջ:

2014 Armenian Soccer

back to top