Երեկ, ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների Լիգայի 2014-2015թ.թ. խմբային փուլի մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակները:
ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է իր ակումբի՝ Դորտմունդի«Բորուսիայի հայտացուցակում: Իսկ ահա Հունաստանի բազմակի չեմպիոնի «Օլիմպիակոսի» չի հայտավորել Գևորգ Ղազարյանը ՈՒԵՖԱ-ի կանոնադրությունում եղած լեգիոնականների քանակի սահմանակման վերաբերյալ կետի պատճառով տեղ չի գտել Հունաստանի բազմակի չեմպիոնի «Օլիմպիակոսի» Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարին մասնակցողների հայտացուցակում:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» ընգրկվել է D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են «Արսենալը», «Գալաթասարայը» և «Անդերլեխտը», իսկ A խմբում ընդգրկված Հունաստանի չեմպիոնը խմբային փուլում կխաղա «Ատլետիկոյի», «Յուվենթուսի» և «Մալմյոյի» հետ:
Ուրախությամբ պիտի նշենք, որ ևս մի հայազգի ֆուտբոլիստ՝ ՀՀ երիտասարդական հավաքականի կիսապաշտպան,19-ամյա Արտյոմ Սիմոնյանն էլ ընդգրկվել է ՍաՆտ Պետերբուրգի «Զենիթի» հայտացուցակում և իրավունք ունի մասնակցելու Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի հանդիպումներին :
Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը մասնակցելու համար հայտավորել է 45 ֆուտբոլիստների:Նրանց թվում է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, ով ընդգրկվել է B ցուցակում:
Հիշեցնենք, որ խմբային մրցաշարի առաջին խաղում «Զենիթի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի 36-ամյա մասնագետ Լուիս Անդրե Վիլաշ-Բոաշի սաները սեպտեմբերի 16-ին Լիսաբոնում կհանդիպեն «Բենֆիկայի» հետ: Հավելենք նաև ,որ «Զենիթը» ընդգրկված է C խմբում ,ուր նրա մրցակիցները պորտուգալական «Բենֆիկայից» բացի ֆրանսիական «Մոնակոն» ու գերմանական Լեվերկուզենի «Բայերն» են:
Իսկ ահա Մխիթարյանի «Բորուսիան» սեպտեմբերի 16-ին ՝ մեկնարկային տուորում Դորտմունդում կընդուի անգլիական «Արսենալին»:
2014 Armenian Soccer
Մխիթարյանն ուՍիմոնյանը ընգգրկվել են իրենց թիմերի ՉԼ-ի խմբային մրցաշարի հայտացուցակներում
Clubs
- Premier League 2019-20
- Premier League 2018-19
- Premier League 2017-18
- Premier League 2016-17
- Premier League 2015-16
- Premier League 2014-15
- Premier League 2013-14
- Premier League 2012-13
- Premier League 2011
- Premier League 2010
- Premier League 2009
- Premier League 2008
- Premier League 2007
- Premier League 2006
- First League 2019-20
- First League 2012-13
- National Cup
- Euro Cups
- Friendlies
Players
- Armenians Abroad 2019
- Armenians Abroad 2018
- Armenians Abroad 2017
- Armenians Abroad 2016
- Armenians Abroad 2015
- Armenians Abroad 2014
- Armenians Abroad 2013
- Armenians Abroad 2012
- Armenians Abroad 2011
- Armenians Abroad 2010
- Armenians Abroad 2009
- Armenians Abroad 2008
- Armenians Abroad 2007
- Armenians Abroad 2006