Rate this item
(0 votes)

Ժոլտ Հոռնյակ «Ինձ համար շատ պատվաբեր է Հայաստանում սուպերգավսթ նվաճելը»

Երեկ  ՀՀ սուպերգավաթի  17-րդ խաղարկության խաղում «Բանանցը» 3:0 հաշվով պարտության մատնեց ամբողջովին պատանեկան կազմով ասպարեզ մտած Հայաստանի գավաթակիր «Փյունիկին»:
ՀՀ  չեմպիոն Երևանի «Բանանցի» գլխավոր մարզիչ, սլովակ մասնագետ  Ժոլտ Հոռնյակը իր թիմի հետ միասին առաջին անգամ Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի սուպերգավաթը նվաճելուց հետո հետխաղյա մամուլի ասուլիսում իր սաներիելույթին այսպիսի  գնահատական տվեց.
«Շնորհակալություն թիմին այս խաղի համար:  Ինձ համար հաճելի ու   շատ պատվաբեր է ՀՀ սուպերգավաթ  նվաճելը: Այս խաղը շատ կարևոր էր ինձ համար: Ես ընդհանապես  տարբերություն չեմ դնում՝  գավաթի, վերնագավաթի, և  թե առաջնության հանդիպումերին մեջ. բոլոր խաղերին էլ իմ թիմին նախապատրաստում եմ նույն կերպ` անպայման հաղթելու համար: Բոլոր այն ֆուտբոլիստներն, ովքեր շատ խաղաժամանակ չեն ստանում առաջնության խաղերի ժամանակ, խաղացին այսօր, և դա շատ կարևոր էր ինձ համար` որպես մարզիչ:  Բավական գեղեցիկ պահեր ստեղծեցին, ինչի համար շնորհակալ  նրանց:  Հենց այսօրվանից արդեն կսկսենք նախապատասրատվել առաջնության հաջորդ՝ «Շիրակի» սեպտեմբերի 28-ին կայանալիք  կարևոր  հանդիպմանը:
Ինչ վերաբերվում է «Փյունիկի»,ապա  դա այդ ակումբի   խնդիրն է, թե ինչ կազմով են  մտնում խաղադաշտ: Ես պատասխանատու եմ իմ թիմի խաղի համար: Տարբերություն չկա, թե որ թիմի դեմ ենք խաղում: Կարևոր էր այս հաղթանակը, ինչի համար նորից ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել  իմ  թիմին:
Սա շատ լավ հնարավորություն էր բոլոր այն ֆուտբոլիստների համար, ովքեր շատ խաղաժամանակ չէին սպասում մինչ այս»:

2014 Armenian Soccer

back to top