Rate this item
(0 votes)

Մարկոսի խփած գոլերը գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր պարգևեցին «Ակտոբեին»

Երեկ , Ղազախստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում երկրի  գործող  չեմպիոն  «Ակտոբեն»  հյուրընկալվեց   երկրի փոխչեմպիոն «Աստանային»:
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:
Պատասխան հանդիպման հերոսը  վերջին 2ամիսներին (հուլիս և օգոստոս) Ղազախստանի չեմպիոն «Ակտոբեի» երկապագուների կողմից  թիմի լավագույն   խաղացող ճանաչված  ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան  Մարկոս Պիզելլին  էր:
Պատասխան խաղի 19-րդ րոպեին  նա 11 մետրանոց հարվածի անվերպ  իրացումով   բացեց հաշիվը: 26-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ ՀՀ  ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ով վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին հանդիպումը անցկացրեց:
Առաջին կեսի վերջնամասում դաշտի տերերը կարողացան  հավասարեցնել հաշիվը: Մնացած ժամանակու նոր գոլեր չեղան,և  դարպասի գրավում չարձանագրվեց նաև լրացուցիչ  ժամանակում: Նկատենք ,որ 114-րդ և 117-րդ  րոպեներին Մարկոսը  կարող էր աչքի ընկնել, սակայն  այդ դրվագներում մարզական բախտը ժպտաց «Աստանայի»  ֆուտբոլիստներին:
Հաղթողին որոշելու համար կողմերը դիմեցին հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարի օգնությանը: «Աստանայի» ֆուտբոլիստները երկու անգամ վրիպեցին, և 4-րդ հարվածով Արզումանյանը կարող էր իր թիմին դուրս բերել եզրափակիչ, սակայն  մեր ընտրանու պաշտպանը վրիպեց: Նրանից հետո վերջին ՝  վճռորոշ  հարվածը  Մարկոս Պիզելլին կատարեց ,ու  կրկին անվրեպ իրացնելով 11մետրանոց  հարվածը  ՀՀ ազգային հավաքականի խաղացողը «Ակտոբեին» եզրափակչի ուղեգիր  պարգևեց:
Ավելացնենք, որ եզրափակչում «Ակտոբեի» մրցակիցը կլինի Արթուր Եդիգարյանի «Կայրաթը» ,  որն  երեկ  կիսաեզրափակչի  պատասխան խաղում էլ,   ինչպես  1-ին  խաղում  2:0 հաշվով հաղթեց ու հետագա մրցապայքարից դուրս մղեց երկրի  գործող գավաթակիր Կարագանդայի «Շախտյորին»: Եդիգարյանը փոխարինման մտավ խաղի 86-րդ րոպեին ՝ 1:0 հաշվի ժամանակ և օգնեց ամրապնդելու իր թիմի հաղթանակը:

2014 Armenian Soccer

back to top