Rate this item
(0 votes)

Կկարողա՞նա ՀՀ չեմպիոնը 1 շաբավա մեջ 2-րդ անգամ հաղթել «ՈՒլիսին»

Այսօր՝ հոկտեմեբրի 4-ին տեղի ունենալիք ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ  տուրի  2 հանդիպումն էլ սկսվելու են միևնույն ժամին՝ 14:40-ին: Եվ չնայած գավաթային խաղում հոկտեմբերի 1-ին կրած 1:4 հաշվով պարտությանն ու թիմի ռմբարկու և ավագ Հովհաննես Գոհարյանի բացա կայությանը՝ բուքմեյքերները «Բանանց»–«ՈՒլիս» խաղի ֆավորիտ ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար «Ուլիսին» են համարում:
Այսպես՝ Սուրեն Չախալյանի սաների հաղթելու հավանականությունը գնահատվել է1,65,ՀՀ չեմպիոն «Բանանցինը», որը ելույթ է ունենում ժոլտ Հոռնյակի ղեկավարությամբ, 3,6, իսկ ոչ-ոքին էլ ստացել է 3,45 գործակից:
Գյումրիում կայանալիք խաղում էլ, անտեսելով գլխավոր մարզչի փոփոխության հանգամանքն ու արարատցիների նախորդ մրցափուլում «Ալաշկերտի» նկատմամբ 2:1 հաշվով տարած բավական վստահ հաղթանակը, բուքմեյքերները այս խաղի բացահայտ ֆավորիտն «Շիրակին» են համարում: Վարդան Բիչախչյանի սաների հաջողության հասնելու հնարավորությունը գնահատվել է 1,4, ընթացիկ մրցաշրջանում Սամվել Դարբինյանի գլխավորությամբ ընթացիկ մրցաշրջանում առաջին պաշտոնական խաղն անցակցնող արարատցիները՝ 5,1, իսկ ոչ-ոքին էլ ստացել է 4գործակիցը:


2014 Armenian Soccer

back to top