Rate this item
(0 votes)

Շալանդը հրապարակեց նաև ՀՀ ընտրանու նախապատրաստության ծրագիրը

Հոկտեմբերի 11-ին  ՀՀ զգային հավաքականը կանցկացնի ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալելով Սերբիայի հավաքականին, իսկ հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը: Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-14-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՖՖ լրատվական ծառայությունից:
Հոկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի վերականգնողական մարզում:
Հոկտեմբերի 7-ին և 8-ին մեր ընտրանին կանցկացնի երկուական մարզում, իսկ հոկտեմբերի 9-ին՝ մեկ մարզում: Հոկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու մարզում: Դրանցից մեկը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կսկսվի ժամը 19:30-ին: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Նույն օրը՝ հոկտեմբերի 10-ին ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը:


2014 Armenian Soccer

back to top