Rate this item
(0 votes)

Լրագրողները հաղթում են …պատգամավորներին

Ինչպես արդեն հայտնել էինք,երեկ   ՀՀ Ազգային ժողովի ֆուտբոլի հավաքականն Երեւանի «Հրազդան» մարզադաշտում ընկերական  հանդիպում անցկացրեց  հանրապետության ԶԼՄ-ների ընտրանուն  հետ և զիջեց 0:2 հաշվով:
Առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա ընդմիջումից  հետո  լրատվամիջոցների  ներկայացուցիչները երկու անգամ գրավեցին  մրցակցի դարպասը եւ պարտության մատնեցին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին:  Լրագողների  ընտրանուց գոլերի հեղինակներ դարձան գեղեցիկ հարվածով  աչքի ընկած Խորեն Թևանյանն ու Էդուարդ Քալանթարյանը:
Այդ խաղով թիմերն իրենց աջակցությունն էին հայտնում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին, որը  հոկտմբերի 11-ին ժամը 20-ին Երևանի <Հանրապետական> մարզադաշտում  ԵՎՐՈ-2016-ի ընտրական մրցաշարում  իր երկրորդ  մրցափուլի հանդիպումն է անցկացնելու Սերբիայի ազգային  հավաքականի հետ :

2014 Armenian Soccer

back to top