Rate this item
(0 votes)

Ինչու՞ են բուքմեյքերները այդքան թերագնահատում ՀՀ ընտրանու հնարավորությունները

Այսօր ՝ հոկտեմբերի 14-ին  Երևանի Վազգեն Սարգսյանի անվան <Հանրապետական> մարզադաշտում  ժամը 20-ին կայանալու է Հայաստան – Ֆրանսիա   ազգային հավաքականների մակարդակով ընկերական  հանդիպումը:  
Սա արդեն այս ընտրանիների թվով 4-րդ դիմակայություն է:   Նախորդ  3-ում    հաջողությունն  ուղեկցել է ներկայումս աշխարհի ևԵվրոպայի չեմպիոնի  տիտղոսները կրող ֆրանսիացիներին: Իսկ թե ի՞նչ անակնկալ են պատրաստել Բեռնար Շալանդն  ու նրա սաները  այս անգամ ֆրանսիացիներին համար կիմանանք  երեկոյան խաղի ավարտից հետո: Հիշեցնենք , որ ընդամենը 3օր առաջ Հայաստանի ընտրանին  չնայած ունեցած կազմի 5լուրջ կորուստներին  համախմբված  և  միասնական գործելով  Երևանում արժանի ճակամարտ տվեց   Սերբիայի ուժեղ հավաքականին:  Ու միայն  խաղի վերջին րոպեին բաց թողած գոլի պատճառով  հաղթանակը ձեռքից բաց թողեց:
Սակայն բուքմեյքերները   ակնհայտորեն թերագնահատելով ՀՀ ընտրանու  հնարավորությունները  գտնում են, որ ամեն դեպքում  այսօրվա հանդիպման բացահայտ  ֆավորիտը ֆրանսիացիներն են : Այսպես,Դիդյե Դեշամի սաների հաղթանակի հասնելու հնարավորությունը գնահատվել է 1,36 ,Շալանդի սաներինը ՝ 8,2 , իսկ ոչ-ոքին էլ ստացել  է ՝ 4,4գործակիցը:  

2014 Armenian Soccer

back to top