Rate this item
(0 votes)

«Բանանցը»հրաժարվեց ՌԴ-ի պատանեկան հավաքականի նախկին կիսապաշտպանի ծառայություններից

ՀՀ  չեմպիոն Երևանի «Բանանցը» երկկողմանի համաձայնությամբ խզել է  23-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Նիկա Պիլիևի  հետ կնքած պայմանագիրը: Այս մասին  հայտնում են ակումբի  մամաուլի ծառայությունից :  Երիտասարդ այս  ֆուտբոլիստը  ծնվել է Թբիլիսիում , սակայն ֆուտբոլային  կարիերան սկսել է Ռուսաստանում:   «Բանանցը» էր տեղափոխվել այս տարվա հունիսի 1-ից  վրացական Գորիի «Դիլայից»:Մինչ  այդ երիտասարադ  կիսապաշտպանը հանդես էր եկել նախ Մոսկվայի «Լոկոմտիվում  ,ապա Մոսկվայի ԲԿՄԱ-ում: Մոսկովյան բանակայինների ակումբից նա վարձավճարով  ելութներ էր ունեցել Պերմի «Ամկարում» , Սլովակիայի՝ Բրատիսլավայի «Սլովանում» , Ռուսաստանի ՝ Աստրախանի «Վոլգարում» :    Երիտասարդ ֆուտբոլիստը «Բանանցի» կազմում մասնակցել է  ՀՀ բարձրագույն խմբի առաջնության  7հանդիպման և  այդ ընթացքում խաղադաշտում եղել է  416 րոպե:  Սակայն  այդպես էլ չի  կարողացել ամրադնդվել թիմի հիմնական  կազմում ,որի համար էլ ակումբի ղեկավարությունը որոշեց հրաժարվել նրա  ծառայություններից:
Նիկա Պիլևը 2009/2010թ.թ. հանդես է եկել նաև մինչև 19տարեկանների Ռուսաստանի հավաքականի կազմում:

2014 Armenian Soccer

back to top