Rate this item
(0 votes)

Մխիթարյանը գլխին ստացած հարվածից հետո զգուշավոր խաղաց

Գերմանիայի Բունդեսլիգայի 10-րդ  տուրի  կենտրոնական խաղում  երկրի գործող չեմպիոն  Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց  երկրի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիային», որին  օգոստոսի  13-ին  սուպերգավաթի խաղում պարտվել էր  0:2 հաշվով :
Հիշեցնենք ,որ   այդ  խաղում  առաջին գոլի  հեղինակը   23-րդ րոպեին ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան  Հենիխ Մխիթարյանն էր դարձել:
Երեկվա խաղի 31-րդ րոպեին հյուրերը Մարկո Ռոյսի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Երկար ժամանակ «Բորուսիան» կարողանում էր պահպանել հաղթական հաշիվը, սակայն 72-րդ րոպեին, ի վերջո,   վերջերս «Բորուսիայից»  «Բավարիա»  տեղափոխված  Ռոբերտ Լևանդովսկին, օգտվելով Նևեն Սուբոտիչի սխալից, խփեց պատասխան գնդակը: Իսկ 85-րդ րոպեին նույն Սուբոտիչը սեփական տուգանայինում խախտեց կանոնները Ֆրանկ Ռիբերիի նկատմամբ, և Արյեն Ռոբենը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը:ու օգեց «Բավարիային»  2:1 հաշվով կամային հաղթնակ տոնել: Սա«Բորուսիայի»   արդեն 5-րդ անընդմեջ պարտությունն էր ,ու յուրգեն Կլոպի գլխավորած թիմի նահանջն դեռ շարունակվում է:
ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր   ելել  մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Արդեն  9-րդ րոպեին ունեցավ «Բորուսիան» ունեցավ առաջին գոլային  իրական պահը, սակայն Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի  գեղեցիկ անցումից  ու հարվածից հետո գնդակը հետ մղվեց դիպավ հորիզոնական դարպասաձողից: Քիչ անց Մխիթարյանը թեթեւ վնասվածք ստացավ, երբ «Բորուսիայի» գերմանացի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը պատահմամբ գնդակով հարվածեց նրա գլխին: Բժիշկները խաղադաշտից դուրս օգնություն ցուցաբերեցին Հենրիխին, ինչից հետո կիսապաշտպանը վերադարձավ խաղադաշտ եւ «Բորուսիայի» կազմում լավագույններից էր առաջին խաղակեսում: Սակայն   ինչպես  հետագայում պարզվեց վերոհիշյալ չարաբաստիկ  դրվագից  հետո,  թե ՛Մխիթարյանը ,և թե ամբողջապես նրանց թիմը սկսեցին անվստահ խաղալ  ,ու արդյունքում  հերթական ցավալի պարտությունը կրեցին :Կլոպի սաներին ոչ մի կերպ չի հաջողվում դուրս գալ անհաջողությունների շրջանից:
<Եթե չկորցնեինք կենտրոնացվածությունը, որն ունեինք առաջին խաղակեսում, վերջնական հաշիվն այլ կլիներ>, -գերմանական Der Klassiker-ին խաղից հետո հայտնել է Մխիթարյանը:  
«Բավարիան» վաստակած  24 միավորով  շարունակում է  վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Իսկ ահա երկրի փոխչեմպիոն   ուսուպերգավաթկիր  Մխիթարյանի «Բորուսիան»  իր  համար  շատ համեստ ՝7 միավորով  18թիմերի պայքարում հայտնվեց արդեն վտանգավոր գոտում` 16-րդ տեղում:
Մխիթարյանի թիմը հաջորդ ՝11-րդ տուրում ՝ նոյեմբերի 9-ին իր հարկի տակ հյուրընկալելու է Մյունխենգլադբախի  «Բորուսիային»,որն հիմա ընթանում է առանց պարտության և 17 միավորով  զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

2014 Armenian Soccer

back to top