Rate this item
(0 votes)

«ՈՒլիսը» վերսկսեց մարզումները

ՀՀ  ազգային հավաքականի ելույթներով, ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի  առաջնությունում ընդմիջումը հնարավորություն է տալիս բոլոր թիմերին մի փոքր հանգստանալ, վերականգնել ուժերն ու մարտական տրամադրությամբ մոտենալ վերջին երկու հանդիպումներին, որոնք կայանալու են մինչև ձմեռային ընդմիջման գնալը:
13-րդ  մրցափուլում ստուգատեսի միանձնյա առաջատար ու  մինչ այդ անպարտելի Երևանի  «ՈՒլիսը»  առաջին պարտությունը  կրեց առաջնությունում: Չնայած այս ամենին  ներկայում  Գագիկ Սիմոնյանի ղեկավրությամբ ելույթ ունեցող  այս  թիմը  շարունակում  է վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
«ՈՒլիսը» 10միավորի  առավելություն ունի 2-րդ տեղում ընթացող ընթացող «Փյունիկի» նկատմամբ,  իսկ ուժեղագույնների եռյակը եզրափակող «Շիրակին» էլ  գերացանզում է 16 միավոորով: Նշենք նաև,որ «Փյունիկն» ու «Շիրակը»  մեկ հանդիպում պակաս են անցկացրել :
Մինչև ձմեռային ընդմիջումը 2011թ. Հայաստանի չեմպիոն   «ՈՒլիսը»  երկու շատ կարևոր հանդիպում է անցկացնելու հենց  մրցաշարային աղյուսակի մերձակա վերոհիշյալ  երկու հարևանների հե:   
Հաջորդ ՝14-րդմրցափուլում ՝ նոյեմբերի 22-ին առաջնուոթյան առաջատարը Երևանում հյուրընկալելու է երկրի փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակին», իսկ դրանից հետո  15-րդ մրցափուլի   շրջանակներում «ՈՒլիսի» մրցակիցնը  նոյեմբերի 29-ին լինելուէ երկրի գործող գավաթակիր  «Փյունիկը»:
Ինչպես հայտնում են  ՀՀ առաջնության  միանձնյա առաջատարի մամուլի ծառությունից , Սիմոնյանի սաներն արդեն ձենառմուխ են  եղել առաջիկա պատասխանատու այդ 2 հանդիպումների նախապարտրստությանը:

2014 Armenian Soccer

back to top