Rate this item
(0 votes)

Արթուր Եդիգարյանը Ղազախստանի գավաթակիր

Աստանայի «Աստանա  Արենա» մարզադաշտում այսօր անցկացվեց  ֆուտբոլի Ղազախստանի  գավաթի խաղարկության  եզրափակիչ հանդիպումն ,որտեղ պատվավոր մրցանակը խաղարակեցին  երկրի    վերջերս ավարտված առաջնության փոխչեմպիոն «Ակտոբեն»  ու  բրոնզե մեդալակիր Ալմաթիի «Կայրաթը»:  
Համոզիչ հաղթանակ տոնեց  «Կայրաթը»,  որը 4:1հաշվով պարտության մատելով   մրցակցին  իր պատմության մեջ արդեն 6-րդ անգամ հռչակվեց Ղազախստանի գավաթակիր:    Այս թիմի կազմում ,որի   գլխավոր մարզիչն է  մեր երկրպագուներին քաջածանոթ Սլովակիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր  մարզիչ Վլադիմիր Վայսն , գավաթակրի  կոչման արժանացավ նաև ՀՀազգային հավաքականի կիսապաշտպան  27-ամյա   Արթուր Եդիգարյանը :
Նա ճիշտ է,   թեև  Պորտուգալիայի ընտրանու հետ  ՀՀ ազգային հավաքականի կազմում   ԵՎՐՈ-2016-ի  նոյեմբերի 14-ին անցկացրած   ընտրական խաղում ստացած վնասվածքի  պատճառով չէր մասնակցում այսօրվա հանդիպմանը,  սակայն նույնպես հռչակվեց Ղազախստանի գավաթակիր ,քանի որ  գավաթի ընթացիկ խաղարկությունում «Կայրաթի» կազմում մասնակցել էր  գավաթային  4հանդիպման (189 րոպե)և դարձել՝ է 1գոլի հեղինակ:
Նշենք ,որ այսօրվա եզրափակչի խաղում «Ակտոբեի» մեկնարկային կազմում   էին նաև ՀՀ  ազգային հավաքականի  -խաղացողներ ՝ կենտրոնական  պաշտպան Ռոբերտ Արզումանյանն ու կիսպաշտպան Մարկոս Պիզելլին:  Ռոբերտը ,որի համար սա  Պերմի «Ամկար » տեղափոխվելուց առաջ «Ակտոբեի»   կազմում վերջին հանդիպումն էր ,խաղի 20-րդ  րոպեին ինքնագոլի հեղինակ դառնալով բացեց հանդիպման հաշիվը:  Նա այս անգամ գլխի հարվածով գրավեց  սեփական դարպասը: Ռոբերտը առանց փոխարինման մասնակցեց  ողջ հանդիպամանը ,իսկ Մարկոսը  փոխարինվեց  հանդիպման 90-րդ րոպեին:
Հիշեցնենք , որ  անցած մրցաշրջանում էլ ՀՀ ազգային հավաքական  մեկ այլ խաղացող՝ Գևորգ Ղազարյանն էր Կարագանդայի «Շախտյորի » կազմում դարձել  Ղազախստանի գավաթակիր:

2014 Armenian Soccer

back to top