ՀՀ բարձրագույն խմբի առաջնության առաջատարի՝ «Ուլիսի» հետ բոլոր թիմերն էլ ձգտում են հասնել առավելագույն արդյունքի ոչ միայն աղյուսակում իրենց դիրքը բարելավելու կամ շտկելու, այլ նաև հեղինակության միավորներ վաստակելու համար: Եվ այդ պատճառով առաջատարի համար բոլոր հանդիպումներն էլ զբոսանք չեն լինելու: Դա արդեն փաստ է: Այդ վկայեց նաև երեկվա Երևանի« Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած «Ուլիս» -
«Շիրակ» հանդիպումը :Գյումրեցինեռրը աղյուսակում երրորդ տեղում էին ընթանում, ու անկասկած այդ դիրքը ամրապնդելու համար նրանց միայն հաղթանակ էր հարկավոր: Իսկ երևանցիների վրա առաջատարի պարտականությունները կարծես թե ծանրաբեռնվածություն են առաջացրել, որից էլ «ՈՒլիսը» երկու խաղ է տուժում է…չնայած հարկ է նշել, որ «Շիրակի» հետ խաղում շատ կարևոր դերակատարում ունեցավ հյուրերի խփած արագ գնդակը:
Գյումրեցիները հանդիպման արդեն 7-րդ րոպեից սկսեցին համարյա ամբողջ թիմով պաշտպանվել՝ ապավինելով հակագրոհներին ու առջևի գծում ունենալով արագ ֆուտբոլիստներ «Շիրակը» կարող էր ոչ մեկ անգամ հասնել հաջողության: Իսկ «ՈՒլիսը», հաշվի մեջ հայտնվելով հետապնդողի դերում, այդպես էլ չկարողացավ բեկել խաղի ընթացքը, չնայած ատնտերերը և գնդակին էին ավելի շատ տիրում և ունեին տարածքային առավելություն:
Իսկ երբ հանդիպման 52-րդ րոպեին տանտերերը բաց թողեցին երկրորդ գնդակը, պարզ դարձավ, որ «Շիրակը» արդեն միայն պաշտպանվելու է: Սակայն հյուրերը նորից կարողանում էին օգտագործել արագ հակագրոհի գործոնը: Բնական է, որ «ՈՒլիսը» ամբողջ թիմով առաջ էր գնում ու արդեն խաղում էր երեք պաշտպաններով, ու նրանց խաղացողները պետք է արդեն սխալներ թույլ չտային: սսակայն խալներ եղան ու որոշ դրվա գներում գնդակը հրաշքով չհայտնվեց մեր դարպասում:
Ի վերջո, Դավիթ Խուրցիձեն կարողացավ ընթացքից գեղեցիկ հարվածով կրճատել հաշվի տարբերությունը՝1:2: Լարվածությունը հասավ գագաթնակետին:«ՈՒլիսն» անընդհատ գրոհում էր, բայց ավաղ, նոր հաջողության մերոնց հասնել չհաջողվեց:
Բացի պարտությունից «ՈՒլիսը նաև երկու կորուստ էլ ունեցավ հաջորդ ու ոչ պակաս կարևոր խաղից առաջ: Երկրորդ դեղին քարտը ստանալովէ հեռացվեց ու արդեն մեկ խաղ բաց կթողնի Ռադե Դուգալիչը, իսկ Աղվան Պապիկյանն էլ վնասվածք ստացավ:
Մինչև ձմեռային ընդմիջման գնալը առաջատարին մնաց անցկացնել մեկ հանդիպում: Եվ մրցակիցը շատ ուժեղ է՝ «Փյունիկը»: Բայց առջևում մեկ շաբաթ կա ու կարելի և լավ նախապատրաստվել և հաղթական ավարտ տալ մրցաշրջանի առաջին մասին:
2014 Armenian Soccer
Clubs
- Premier League 2019-20
- Premier League 2018-19
- Premier League 2017-18
- Premier League 2016-17
- Premier League 2015-16
- Premier League 2014-15
- Premier League 2013-14
- Premier League 2012-13
- Premier League 2011
- Premier League 2010
- Premier League 2009
- Premier League 2008
- Premier League 2007
- Premier League 2006
- First League 2019-20
- First League 2012-13
- National Cup
- Euro Cups
- Friendlies
Players
- Armenians Abroad 2019
- Armenians Abroad 2018
- Armenians Abroad 2017
- Armenians Abroad 2016
- Armenians Abroad 2015
- Armenians Abroad 2014
- Armenians Abroad 2013
- Armenians Abroad 2012
- Armenians Abroad 2011
- Armenians Abroad 2010
- Armenians Abroad 2009
- Armenians Abroad 2008
- Armenians Abroad 2007
- Armenians Abroad 2006