Rate this item
(0 votes)

«Ուլիսն» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց

ՀՀ բարձրագույն խմբի   առաջնության առաջատարի՝ «Ուլիսի»  հետ բոլոր թիմերն էլ ձգտում են հասնել առավելագույն արդյունքի ոչ միայն աղյուսակում իրենց դիրքը բարելավելու կամ շտկելու, այլ նաև հեղինակության միավորներ վաստակելու համար: Եվ այդ պատճառով  առաջատարի  համար բոլոր հանդիպումներն էլ զբոսանք չեն լինելու: Դա արդեն փաստ է:  Այդ վկայեց նաև երեկվա  Երևանի« Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած «Ուլիս» -
«Շիրակ» հանդիպումը :Գյումրեցինեռրը  աղյուսակում երրորդ տեղում էին ընթանում, ու անկասկած այդ դիրքը ամրապնդելու համար նրանց  միայն հաղթանակ էր հարկավոր: Իսկ  երևանցիների վրա առաջատարի պարտականությունները կարծես թե ծանրաբեռնվածություն են առաջացրել, որից էլ «ՈՒլիսը» երկու խաղ է տուժում է…չնայած հարկ է նշել, որ «Շիրակի» հետ խաղում շատ կարևոր դերակատարում ունեցավ հյուրերի խփած արագ գնդակը:
Գյումրեցիները հանդիպման արդեն 7-րդ րոպեից սկսեցին համարյա ամբողջ թիմով պաշտպանվել՝ ապավինելով հակագրոհներին ու առջևի գծում ունենալով արագ ֆուտբոլիստներ «Շիրակը» կարող էր ոչ մեկ անգամ հասնել հաջողության: Իսկ «ՈՒլիսը», հաշվի մեջ հայտնվելով հետապնդողի դերում, այդպես էլ չկարողացավ բեկել խաղի ընթացքը, չնայած  ատնտերերը  և գնդակին էին ավելի շատ տիրում և ունեին տարածքային առավելություն:
Իսկ երբ հանդիպման 52-րդ րոպեին  տանտերերը բաց թողեցին  երկրորդ գնդակը, պարզ դարձավ, որ «Շիրակը» արդեն միայն պաշտպանվելու է: Սակայն հյուրերը նորից կարողանում էին օգտագործել արագ հակագրոհի գործոնը: Բնական է, որ «ՈՒլիսը» ամբողջ թիմով առաջ էր գնում ու արդեն խաղում էր երեք պաշտպաններով, ու նրանց խաղացողները պետք է արդեն  սխալներ թույլ չտային:  սսակայն խալներ եղան ու որոշ դրվա գներում գնդակը հրաշքով չհայտնվեց մեր դարպասում:
Ի վերջո, Դավիթ Խուրցիձեն կարողացավ ընթացքից գեղեցիկ հարվածով կրճատել հաշվի տարբերությունը՝1:2: Լարվածությունը հասավ գագաթնակետին:«ՈՒլիսն» անընդհատ գրոհում էր, բայց ավաղ, նոր հաջողության մերոնց հասնել չհաջողվեց:
Բացի պարտությունից «ՈՒլիսը նաև  երկու կորուստ էլ ունեցավ  հաջորդ ու ոչ պակաս կարևոր խաղից առաջ: Երկրորդ դեղին քարտը ստանալովէ հեռացվեց ու արդեն մեկ խաղ բաց կթողնի Ռադե Դուգալիչը, իսկ Աղվան Պապիկյանն էլ վնասվածք ստացավ:
Մինչև ձմեռային ընդմիջման գնալը  առաջատարին մնաց անցկացնել մեկ հանդիպում: Եվ մրցակիցը շատ ուժեղ է՝ «Փյունիկը»: Բայց առջևում մեկ շաբաթ կա  ու կարելի  և լավ նախապատրաստվել և հաղթական ավարտ տալ մրցաշրջանի առաջին մասին:

2014 Armenian Soccer

back to top