Rate this item
(0 votes)

Մխիթարյանը 2015թ հունվարին չի բացառվում տեղափոխվի… «Լիվերպուլ»

Բրիտանական  լրատվամիջոցների,  ու  մասնավորապես Daily Expres-ի՝ express.co.uk-ի տվյալներով, արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Յուրգեն Կլոպի թիմից` Գերմանիայի բուդեսլիգայի ընթացիկ առաջնությունում անհաջող հանդես եկող Դորտմունդի «Բորուսիայից» հնարավոր է հեռանա Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի ծառայություններով  շարունակում է հետաքրքրվել «Լիվերպուլը»:  Հիշեցննք ,որ գերմանական ակումբում իր առաջին մրցաշրջանում անցկացրած 45 խաղերում Մխիթարյանը դարձել է 13 գոլի հեղինակ ու թիմի հետ Գերմանիայի առաջնության արծաթե մեդալներ նվաճել:
Սակայն ընթացիկ մրցաշրջանում դորտմունդցիներ իգործերն առայաժմ շատ անհաջողեն ընթանում ու նարանք  եզրափակում են մրցաշարային աղյուսակը, իսկ Մխիթարյանը բունդեսլիգայում անցկացրած 13 խաղերում  դեռ  գոլի հեղինակ չի դարձել, և Յուրգեն Կլոպը կարող է բաժանվել ֆուտբոլիստից արդեն հունվարին: Նշվում է, որ Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմը՝ «Լիվերպուլն», որը նույնպես ներկայում  գոլային պահերի իրացման խնդիր ունի, և կդիմի գերմանական ակումբին կամ 25-ամյա ֆուտբոլիստի ամբողջ տրանսֆերի ձեռքբերման, կամ էլ վարձակալության պայմանագիր կնքել առաջարկով:

2014 Armenian Soccer

back to top