Rate this item
(0 votes)

«ՈՒլիսն» իր սելեկցիան նախընտրում է կատարել …Բրազիլիայում

ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության  առաջատար Երևանի «ՈՒլիս» ակումբի բաժնետեր Վալերի Հովհաննիսյանն այսօր՝ հունվարի 12-ին  մեկնել է Բրազիլիա:
Այս մասին հայտնում է ակումբի  մամուլի քարտուղար Խաչիկ Չախոյանը:  
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ «ՈՒլիսն» ակտիվ սելեկցիոն աշխատանք է տանելու ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում և թիմում սպասվում են խաղացողների փոփոխություններ: Առաջիկա տասը օրերի ընթացքում Վալերի Հովհաննիսյանը իր իսկ աչքերով կտեսնի այն խաղացողներին, ովքեր կարող են առաջիկայում համալրել ՀՀ ընթացիկ առաջնության առաջատարի կազմը: Վալերի Հովհաննիսյանը Բրազիլիա է մեկնել մի քանի ակումբների հետ նախնական համաձայնության գալով: Նա տեղում կհետևի մի շարք ֆուտբոլիստների խաղին ու մարզումներին: Ընտրված խաղացողները թիմին կմիանան Անթալիայում, որտեղ հունվարի 25-ից կմեկնարկի «ՈՒլիսի» ուսումնամարզական հավաքը:

2015 Armenian Soccer

back to top