Rate this item
(0 votes)

Գագիկ Սիմոնյանն առայժմ «ՈՒլիսի» գլխավոր մարզիչն է,իսկ բաժնետերերը…

ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ  առաջնության առաջատար Երևանի «ՈՒլիսի» բաժնետեր  Վալերի Հովհաննիսյանը  ակումբի  լրատվական ծառայության միջոցով  մի քանի պարզաբանումներ էլ տվել թիմի առաջիկա պլանների մասին ու նոր փոփոխություների հետ կապված:
-Վերջերս անընդհատ նշվում էր, որ «ՈՒլիսը» նոր գլխավոր մարզիչ է ունենալու: Արդեն ընտրություն կատարել եք:
-Առայժ ընտրում ենք: Այդ առումով դեռևս փոփոխություն չկա: Թիմի գլխավոր մարզիչը Գագիկ Սիմոնյանն է և նա էլ անցկացնում է մարզումները: Մենք կարելի է ասել, որ թիմ ենք կառուցում և ամեն ինչ համոզված եմ լավ է լինելու:
Հավելեմ , որ ես զրուցել եմ թիմի բաժնետերերի հետ: Ընդ որում մինչև հիմա ես բաժնետերերին չեմ ներկայացրել: Մեզ շատ է օգնում Ալեքսեյ Ռիբինն, ով մոսկվացի  գործարար է և թիմի ծանր պահերին միշտ մեր կողքին է: Մենք միասին նախագծեր ենք իրականացնում: Բացի այդ մենք ունենք բարեկամներ Նովոսիբիրսկում: "Holydey classic" ընկերությունների խումբը: Այս դեպքում էլ մեզ մեծ օգնություն է ցուցաբերվում: Ես շնորհակալ եմ Ալեքսեյ Ռիբինից, Նիկոլայ Սկորոխոդովից:
- Իսկ ի՞նչ  տեղեկություն կա կա Էդուարդ Կպոդոյի մասին:
-Կպոդոն փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ուներ և չկարողացավ միանալ Ղազախստանի թիմին: Ամենայն հավանականությամբ Կպոդոն կմիանա «ՈՒլիսին»:

2015 Armenian Soccer

back to top