ՀՀ գործող չեմպիոն Երևանի «Բանանցն» այսօր երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը ՀՀ երիտասարդական հավաքականում տարբեր ժամանակերում հանդես եկած 2ֆուտբոլիստների ՝ 25-ամյա պաշտպան Արտաշես Առաքելյանի ու 24-ամյա հարձակվող Գևորգ Կարապետյանի, ինչպես նաև 25-ամյա կիսապաշտպան Գարեգին Մաշումյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշենք, որ մինչ այս, ՀՀ բարձրագույն խմբի առաջնության առաջնության 1-ին հատվածի ավարտից հետո դեռ դեկտեմբերին ակումբի հետ երկկողամանի համաձայնությամբ պայմանագիր խզել էին նաև ՀՀ երիտասարդական ընտրանու ևս երկու նախկին խաղացողներ ՝ 24-ամյա հասրաձվող Արեգ Ազատյանն ու 23-ամյա կիսապաշտպան Դավիթ Սուջյանը: Իսկ դրանից առաջ էլ ակումբը հրաժարվել էր ռուսաստանցի 28-ամյա դարպասապահ Արամ Հայրապետյանի ու սլովակ հարձակվող , 25-ամյայ Ֆիլիպ Սերեչինի ծառայություններից:
Իսկ ահա թիմի առաջատար խաղացողներից մեկը՝ ՀՀ երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան 24-ամյա Գագիկ Դաղբաշյանն էլ այս տարվեսկզբից կարիերան շարունակելու է Սլովակիայի <Ռուժոմբերոկ>ակումբի կազմում, որի հետ 1,5 տարվա պայմանագիր է կնքել:
Ու միայն վերջերս թիմից հեռացած 8 ֆուտբոլիստների փոխարեն նոր տարում առայժմ միայն 3 խաղացող է համալրել ՀՀ չեմպիոնի կազմը ՝ դարպասապահ 21-ամյա Ալբերտ Օհանյանը, հարձակվող 22-ամյա Սարգիս Բալոյանն ու կիսապաշտպան 19-ամյա Պետրոս Ավետիսյանը:
2015 Armenian Soccer