Rate this item
(0 votes)

ՀՀ երիտասարդական հավաքականի նախկին դարպասապահը կարիերան կշարունակի … «Ալաշկերտում»

ՀՀ երիտասարդական հավաքականի նախկին դարպասապահ, 25-ամյա   Գևորգ Պրազյանը, ում պայմանագրի ժամկետը  Կապանի  «Գանձասարի»  հետ ավարտվել էր 2014 թ. տարեվերջին, այսօր  պայմանագիր է  ստորագրել Երևանի «Ալաշկերտի»   հետ:
Այդ մասին հայտնում է  «Ալաշկերտի» մամուլի քարտուղար Գևորգ Մարիկյանը:   
Պռազյանի պայմանագիրը երևանյան կ ակումբի հետ նախատեսված է մինչև 2015 թ. դեկտեմբերի 1-ը:
Հիշեցնենք , որ  ՀՀ բարձրագույն խմբում 72 հանդիպում անցկացրած ու 81 գոլ բաց թողած Գևորգ Պռազյանը ,բացի «Գանձասարից» ,  ելույթներ է ունեցել նաև Երևանի  «Արարատում»  և  Դիլիջանի «Իմպուլսում»:  Շնորհաշատ դարպասապահը հաջողությամբ  պաշտպանել է նաև  երիտասարդական ու մինչև 19տարեկանների ՀՀ ընտրանիների  մարզական պատիվը:

2015 Armenian Soccer

back to top