Rate this item
(0 votes)

Սուրեն Չախալյան.« Յուրաքանչյուր խաղում ասպարեզ ենք մտնելու հաղթանակի նշանաբանով»

ՀՀ  բարձրագույն խմբի 23-րդ առաջնությոան 2-րդ հատված սկսվելուն ավելի ու ավելի քիչ ժամանaկ է  մնում: Այն մեկնարկելու է մարտի 1-ին :
Առաջնության  մասնակից թիմերը  արդեն վերադառնում են ուսումնամարզական վերջին հավաքներից:  
Ստուգատեսի մասնակից՝    երբեմնի Հայաստանի   ֆուտբոլի դրոշակակիր Երևանի «Արարատը»  մեծ  ջանդրությամբ ու պատասխանատվությամբ է  նախապատրաստվել մրցաշարին և  ձգտելու է ամեն գնով խույս  տալ վեորջին հորիզոնականին:
Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում «Արարատի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը պատմել Սոչիում կայացած երկրորդ ուսումնամարզական հավաքի մասին և խոսել թիմի առաջիկա   ծրագրերեի մասին: Այդ զրույցը սիրով ներկացնում ենք ձեր ուշադրությանը:
-Ինչպե՞ս անցավ երկրորդ ուսումնամարզական հավաքը Սոչիում և ինչո՞վ էր այն տարբերվում նախորդից:
-Ինչպես և պլանավորված էր, առաջին հավաքի ընթացքում շեշտը դրվել էր թիմի ֆունկցիոնալ և ֆիզիկական վիճակը բարելավելու վրա, իսկ այս հավաքն ավելի շատ տակտիկական ուղղվածություն ուներ: Հիմնականում կողմնորոշվել ենք այն կազմի հարցում, որը հանդես կգա առաջնության երկրորդ հատվածում:
-Այս անգամ «Արարատը» երեք ստուգողական հանդիպում անցկացրեց:
-Կարող եմ ասել, որ գնալով «Արարատի» խաղի որակը բարելավվում է, տեսնում ենք մեր աշխատանքի արդյունքը: Հանդես էինք գալիս տարբեր կազմերով, փորձարկեցինք նոր ֆուտբոլիստների: Բավականին լավ անցկացրեցինք «Աֆիպսի» (0:1) հետ հանդիպումը, իսկ «Խիմիկի» (0:0) հետ վերջին խաղը կառանձնացնեի պայքարի ձգտումով. Չնայած վատ եղանակային պայմաններին և խաղադաշտի որակին, մեր թիմը խաղաց մեծ ցանկությամբ և պայքարեց մինչև վերջ:
-Արդյո՞ք «Արարատն» ավարտել է սելեկցիան: Գո՞հ եք համալրումից:
-Գրեթե լիովին և հաջողությամբ ավարտել ենք կազմի համալրման գործընթացը: Այսօրվա մարզմանը մասնակցեց նաև կամերունցի հարձակվող Ումարու Կաինան:
-Կարելի՞ է ասել, որ «Արարատը» լիովին պատրաստ է մրցաշրջանի երկրորդ հատվածին և ի՞նչ նպատակներ են դրվելու մեր թիմի առջև:
-Այս ժամանակահատվածի համար թիմը գտնվում է լավ վիճակում, սակայն անելիքներ, իհարկե, դեռ կան և վստահ եմ, որ մենք խաղից խաղ կավելացնենք: Յուրաքանչյուր խաղի դուրս ենք գալու հաղթանակի նշանաբանով և ձգտելու ենք ինչքան հնարավոր է շատ միավորներ վաստակել 3-4 շրջաններում:
-Հաջողություն ենք մաղթում Ձեզ և մեր թիմին առաջնության երկրորդ հատվածում:
-Շնորհակալություն:

2015 Armenian Soccer

back to top