Rate this item
(0 votes)

Բանանց-Շիրակ խաղից առաջ, 32-րդ տուր

Դեկտեմբերի 3, ժ. 14:00, Երեւան «Բանանց» մարզադաշտ
Բանանց-Շիրակ 48 խաղ +26=13-9 , 95:38

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Սա ՀՀ ընթացիկ առաջնությունում այս տարվա վերջին հանդիպումն է: Այն անցկացվում է խաղացանկով նախատեսվածից 1 օր ուշ: Այս թիմերի 1-ին շրջանի մրցավեճում Ռաֆայել Նազարյանի ղեկավարությամբ հանդես եկող «Բանանցը», որ չի փայլում կայուն ելույթներով անսպասելիորեն համոզիչ  առավելությամբ՝ 3:0 հաշվով հաղթեց գերազանց մրցաշրջան անցկացնող  ապագա ՀՀ գավաթակիր «Շիրակին»: Հետո 2-րդ եւ 4-րդ  շրջանի հանդիպումներում գյումրեցիները ռեւանշի հասան, 2 դեպքում էլ միեւնույն 2:1 հաշվով պարտության մատնելով մրցակցին: 3-րդ շրջանից օգոստոսի 17-ից հետաձգված ու նոյեմբերի 7-ին անցկացված խաղում էլ գրանցվեց ոչ-ոքի: Ընդ որում այս վերջին խաղում «Բանանցը» պարտությունից փրկվեց մրցամարտի վերջին րոպեներին Արտակ Դաշյանի խփած գոլի շնորհիվ: Հիմա մրցակիցները գտնվում են մրցաշարային աղյուսակի հակառակ բեւեռներում: Վերջին 4 խաղերում 4 անընդմեջ հաղթանակ տոնած «Շիրակը» 68 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 2 միավորով գերազանցում է 2-րդ տեղում ընթացող «Միկային», ու փաստորեն անկախ այս խաղի արդյունքից տարին կփակի, որպես  ՀՀ առաջնության ձմեռային չեմպիոն: «Բանանցը» 23 միավորով եզրափակում  է  մրցաշարային աղյուսակը, եւ 1 միավորով զիջում  է  7-րդ տեղում ընթացող «Արարատին»: «Շիրակը» այս խաղին կկարողանա ներկայանալ իր մարտական կազմով: Մինչդեռ «Բանանցի» կազմում այս անգամ էլ թիմակիցներին չեն կարողանա օգնել վնասվածքներից դեռ չապաքինված Վալտեր Պողոսյանը, Նարեկ Գյոզալյանն, Լեւոն Անանյանն ու Անդրանիկ Քոչարյանը:



©2012 Armenian Soccer

back to top