Rate this item
(0 votes)

Վարդան Մինասյան. «Փյունիկի» ներկայիս կազմը կայացման փուլում է»

Այս տարվա վերջին՝ 32-րդ տուրում Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում խաղի վերջին վարկյաններին Դավիթ Մանոյանի 11 մետրանոցից խփած գոլի շնորհիվ «Գանձասարի» հետ ոչ-ոքի(1:1) խաղալուց հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոստովանեց, որ դժվար է խաղալ մի մրցակցի դեմ, որը արագ գոլ խփելուց հետո շուրջ 80 րոպե ողջ թիմով պաշտպանվում է.

- Բավական հետաքրքիր խաղ ստացվեց: Միայն թե, իրոք դժվար է  խաղալ, երբ արագ գոլ ես բաց թողնում, իսկ մրցակցին էլ շուրջ 80 րոպե ողջ կազմով պաշտպանվում է: Այդուհանդերձ մեզ հաջողվեց ինչ-որ ելք գտնել, ու կարողացանք խաղը ոչ-ոքի ավարտել: Նկատեմ, որ 2-րդ խաղակեսում ես տղաներին հորդորեցի փոխել մարտավարությունն ու երկար փոխանցումներով խաղալ, քանի որ հակառակորդի զանգվածային պաշտպանության պարագայում միայն այդ կերպ գործելով կարելի էր հաջողություն ակնկալել: «Փյունիկի» ընթացիկ մրցաշրջանի ելույթներին  գնահատական տալիս պիտի հաշվի առնել, որ թիմի ներկայիս կազմը, որ հիմնականում երիտասարդ ու նաեւ պատանի ֆուտբոլիստներով է համալրված դեռ կայացման փուլում է: Նրանցից ամեն խաղում հաղթանակ պահանջելը(չնայած մենք դա ենք պահանջում) հիմա այնքան էլ ճիշտ չի լինի: Շատ լավ հասկանում ենք, որ այս պահին նրանց կայունություն եւ մեկ էլ որակների բարձրացում  է  անհրաժեշտ: Հիմա դա է նրանց միակ խնդիրը: 3-4 օրից թիմին արձակուրդ կտրվի: Իսկ նոր մրցաշրջանի նախապատրաստությունը մի փոքր ուշ կսկսենք, քանի որ այս տարի ուշ ենք վերջացրել: Մարզումները կվերսկենք, հավանաբար հունվարի 10-ից, առաջիկա օրերին նախապատրաստության ծրագիրը կհստակեցվի:






©2012 Armenian Soccer

back to top