Rate this item
(0 votes)

«Փյունիկը» պաշտոնապես հաստատեց, որ «Ալանիան» հետաքրքրված է Մանոյանի եւ Հովհաննիսյանի ծառայություններով

«Փյունիկ»-«Գանձասար» հանդիպման հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ մեր թղթակցի այն հարցին, թե իրականությանը համապատասխանում են արդյո՞ք ՌԴ-ի ԶԼՄ-ներում տարածված լուրը, որ «Փյունիկի» 2 կիսապաշտպանների՝ Դավիթ Մանոյանի եւ Կամո Հովհաննիսյանի ծառայություններով հետարքրված է ՌԴ-ի պրեմիեր լիգայի առաջնության մասնակից, ներկայումս 18 խաղից հետո 10 միավորով նախավերջին՝ 15-րդ տեղում ընթացող Վլադիկավկազի «Ալանիան», պատասխանեց «Փյունիկի» մամուլի քարտուղար Վահան Դանիելյանը: Վերջինս հավաստիացրեց, որ իրոք ներկայումս այս հարցի շուրջ «Ալանիայի» եւ «Փյունիկի» միջեւ բանակցություններ են ընթանում, ու դրանց արդյունքների մասին ակումբը լրացուցիչ կտեղեկացնի: Նկատենք, որ երեկ «Ալանիայի» պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն պաշտոնապես հաստատվում է, որ ՀՀ ազգային հավաքականի եւ «Փյունիկի» խաղացողներ Դավիթ Մանոյանն ու Կամո Հովհաննիսյանը հայտնվել են «Ալանիայի» հետաքրքրության շրջանակներում: Ըստ նույն աղբյուրների, ամենայն հավանականությամբ հունվարի 12-ին «Փյունիկի» այս 2 ֆուտբոլսիտները «Ալանիայի» հետ կմեկնեն ուսումնամարզական հավաքի:






©2012 Armenian Soccer

back to top